Երևան`   0 °C
Այսօր`   Կիրակի, 24 նոյեմբերի, 2024 թ.

«ՌԴ-ի ու ՆԱՏՕ-ի միջև ռազմական բախման վտանգը մեծանում է». ՌԴ փոխարտգործնախարար

408
Երեքշաբթի, 08 հոկտեմբերի, 2024 թ., 10:36
«ՌԴ-ի ու ՆԱՏՕ-ի միջև ռազմական բախման վտանգը մեծանում է». ՌԴ փոխարտգործնախարար

ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Ալեքսանդր Գրուշկոն РИА Новости-ի հետ զրույցում ասել է, որ ՌԴ-ի ու ՆԱՏՕ-ի միջև ռազմական բախման վտանգն աճում է: «Դա կապված է ոչ թե դաշինքի նոր գլխավոր քարտուղարի անձի, այլ, ընդհանուր առմամբ, ՆԱՏՕ-ի վարած քաղաքականության հետ, որտեղ արմատականները հետևողականորեն առաջ են քաշում Ռուսաստանի հետ առճակատման հարցը։ Այժմ դաշինքի քաղաքական ու ռազմական գործունեությունը հենց դրան է ուղղված»,- նշել է նա: