«Երեկվա համերգի շարժառիթն այլ էր». Վազգեն Սաղաթելյան
«Իմնեմնիմի» փոդքաստի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երեկվա համերգի մասին շատ ա խոսվում: Մի մասը քննադատում ա գնացողներին, մյուսն ասում ա՝ լավ էլ համերգ էր, համ էլ՝ ձրի: Իրականում հարցն այլ է։ Վիվառոյի Վիգենը մեծ գումար ա ծախսել դրա վրա: Ինչի՞ համար: Որքանո՞վ ա արդարացված զուտ քո անհասկանալի կրիպտոարժույթի ու բանկ դարձած լոմբարդի գովազդի համար ծախսել միլիոնավոր դոլարներ: Ակնհայտ ա, որ էդ նպատակով նման գումար ծախսել իմաստ չունի, ուստի շարժառիթն այլ էր: Իմանալով Վիգենի հարաբերությունները օրվա իշխանության հետ, նաև տեսնելով, որ բառացիորեն ամեն օր ինչ-որ փառատոններ են կազմակերպվում, կարելի է ենթադրել, որ այս համերգը կազմակերպվել է իշխանության պատվերով: Նպատակը մեկն է՝ ստեղծել խաբկանք, թե իբր ամեն ինչ լավ է, հանդարտ է, մարդիկ անհոգ են ու երջանիկ: Ստեղծել դիսոնանս ընդդիմության թեզերի ընկալման մեջ, արժեզրկել պայքարը: Մի կողմից հազարավոր մարդիկ խոսում են պետականության կորստի մասին, մյուսից՝ տասնյակ հազարավոր հայեր տժժում են համերգին: Ակնհայտ ա, որ մեջտեղում գտնվեղ մարդու զգոնությունը թուլանում ա, ստեղծվում ա տպավորություն, որ էն մարդիկ պարանոյիկ են, ամեն ինչ ընտիր է, բոլորը՝ երջանիկ։ Աղբյուրը` Վազգեն Սաղաթելյան |
«Մենք զոհեր ունե՞նք, թե՞ ունենալու ենք»․ Գագիկ Համբարյան (լուսանկար)
5510:42ՔՊ-ի «սրտի ՍԴ դատավորի» որդին Վերաքննիչի դատավոր է դարձել. «Ժողովուրդ»
5209:30Համացանցում խոսքի ազատությունը սահմանափակելու օրենք է մշակում էդմոն Մարուքյանի կինը․ «Ժողովուրդ»
4709:24Սպասվող եղանակի մասին (լուսանկար)
6308:30«Վերջին արդեն հինգ է պակաս»․ Վարուժան Գեղամյան
10901:00«Անմխիթար ու անբարեկարգ փողոցներից հերթականը»․ Արմենակ Դանիելյան (տեսանյութ)
9900:24