Երևան`   +16 °C
Այսօր`   Կիրակի, 06 հոկտեմբերի, 2024 թ.

«Դուք մի մտածեք, որ «Լափի» Դավոյանը մենակ աղավնի թռցնող ա, էնի կարա նաև Գրիգոր Մինասյան թռցնի». Էդգար Ղազարյան

60
Երեկ, 23:30
«Դուք մի մտածեք, որ «Լափի» Դավոյանը մենակ աղավնի թռցնող ա, էնի կարա նաև Գրիգոր Մինասյան թռցնի». Էդգար Ղազարյան

«Գրիգոր Մինասյանի դավաճանությունները նոր չեն, նա դավաճանական բոլոր շերտերով անցել է՝ ընտանեկան, թիմային, նոր եկել, հասել է հայրենիքի դավաճանության շերտին: Դրա համար եկել, ընկել է «Ալփի» Դավոյանի ձեռը: Դուք մի մտածեք, որ նա մենակ աղավնի թռցնող ա, էնի կարա նաև Գրիգոր Մինասյան թռցնի: Նա իմ համակուրսեցին է եղել, ես վկայում եմ, որ նա Նիկոլ Փաշինյանի կառավարության բոլոր պայմաններին համաձայնում է, այդ թվում և՝ հիգիենիկ: Անգամ նրան կարող են համատեղության կարգով 3 նախարարության նախարար նշանակել: Ավելի լավ կադր բացառված է, որ լինի: Նա, ի դեպ, ՔՊ-ի վարչության կազմի ընտրությունները կազմակերպեց, մինչև հիմա չեն հասկանում՝ ով ընտրվեց»,- «Իմնեմնիմի» փոդքասթի հերթական թողարկման ժամանակ նշեց հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը:

««Ալփին», ի դեպ, A4 ֆորմատի վրա գրել էր՝ ես Նիկոլ եմ, ինքը Նիկոլն ա: Ի դեպ, լավ կլիներ, որ Արդարադատության նախարար նշանակելուց առաջ նրա անունը փոխեին: Մենք ասում ենք՝ «Ալփի, Ալփի», բայց ինքն անունը պիտի փոխի՝ «Լափի» Դավոյան դարձնի, ավելի կհամապատասխանի իր նոր պաշտոնին»»,- ծաղրեց Ղազարյանը: