Երևան`   0 °C
Այսօր`   Ուրբաթ, 01 նոյեմբերի, 2024 թ.

«Իսրայելն իրեն պահում է ֆաշսիտական Գերմանիայի պես». Կարեն Հովհաննիսյան

131
Հինգշաբթի, 03 հոկտեմբերի, 2024 թ., 21:30
«Իսրայելն իրեն պահում է ֆաշսիտական Գերմանիայի պես». Կարեն Հովհաննիսյան

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իրաքյան Քրդստանի՝ 2017 թ-ի անկախության հանրաքվեի արդյունքներն ամբողջ աշխարհում ճանաչեց միայն Իսրայելը։ Իրաքյան Քրդստանի ռազմական միավոր համարվող Փեշմերգան ֆինանսավորվում է նաև Իսրայելի կողմից։ Իսրայելի ազդեցությունն Իրանի հետ սահմանակից Իրաքյան Քրդստանում շատ մեծ է։
Հաջորդ պետությունը, որտեղ Իսրայելն ունի ազդեցություն, դա Ադրբեջանն է։ Այստեղ իր ազդեցությունը ևս ունի ռազմական հիմքեր, ինչն ավելի մեծ կախման մեջ է գցում Ադրբեջանին։ Այս երկու պետությունների տարածքները կարող է օգտագործել, եթե գնա արկածախնդրության և հարձակվի Իրանի վրա։ Իսրայելն այսօր իրեն պահում է ճիշտ ֆաշսիտական Գերմանիայի պես»։