Խաղաղության պայմանագրի շուրջ զարգացումները Փաշինյանը ներկայացրել է Ֆրանսիայի վարչապետին
![]() Փարիզի «Մատինյոն» պալատում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նորանշանակ վարչապետ Միշել Բարնիեի հանդիպումը: Ֆրանսիայի վարչապետը ողջունել է Նիկոլ Փաշինյանի այցը Ֆրանսիա և ընդգծել իր հանձնառությունը՝ նպաստելու երկու երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության հետևողական զարգացման գործում: Միշել Բարնիեն նշել է, որ առանձնահատուկ վերաբերմունք ունի Հայաստանի ու հայ ժողովրդի նկատմամբ և պատրաստ է հետագայում ևս նպաստել երկկողմ կապերի շարունակական ամրապնդմանը: Նա ջերմությամբ է հիշել 1995 թվականին իր մասնակցությամբ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության բացումը: Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ շնորհավորել է պարոն Բարնիեին Ֆրանսիայի վարչապետի պաշտոնում նշանակվելու առիթով ու մաղթել հաջողություններ: Վարչապետը շնորհակալություն է հայտնել գործընկերոջը երկու ժողովուրդների միջև բարեկամությանը խորին նվիրվածության ու Հայաստանի և Ֆրանսիայի միջև բացառիկ հարաբերությունների ամրապնդման գործում նրա անձնական նշանակալի ավանդի համար։ Զրուցակիցները բարձր են գնահատել Հայաստան-Ֆրանսիա ինտենսիվ երկխոսությունը՝ շեշտելով նաև երկկողմ տնտեսական և մի շարք թիրախային՝ էներգետիկայի, թվային տեխնոլոգիաների, քաղաքաշինության, գյուղատնտեսության, զբոսաշրջության, առողջապահության ոլորտներում համագործակցության զարգացման կարևորությունը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ Կառավարության առաջնահերթություններից է Հայաստանի տնտեսության զարգացումն ու դիվերսիֆիկացիան՝ հավելելով, որ մեծապես կարևորում է ֆրանսիական ընկերությունների ներկայությունը Հայաստանում: Վարչապետի խոսքով՝ հայկական կողմն ակնկալում է ֆրանսիական ընկերությունների և ներդրողների մասնակցությունը, մասնավորապես՝ ենթակառուցվածքների, միջուկային և վերականգնվող էներգիայի, գյուղատնտեսության ու ջրային ոլորտներում ծրագրերի իրականացմանը։ Հայաստանի և Ֆրանսիայի վարչապետները մեծապես կարևորել են նաև «Հավակնություններ՝ Հայաստան-Ֆրանսիա» երկրորդ համաժողովի (Ambitions Arménie-France) անցկացումը, որը բազմաոլորտ համագործակցությունը խթանող յուրօրինակ գործիք կարող է դառնալ: Զրուցակիցներն ընդգծել են նաև ապակենտրոնացված համագործակցության զարգացման անհրաժեշտությունը՝ տարածաշրջանների միջև կապերի ընդլայնման ու ամրապնդման նպատակով: Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների վերջին զարգացումներին, Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին: |

««Ուժեղ Հայաստան»-ի համակիրը մի շարք ընտրողների աշխատանքի ընդունելու և այլ եղանակով խոստացել է տալ կաշառք». ՀԿԿ (տեսանյութ)
136Երեկ, 16:48
«Փոփոխություններն ուժի մեջ են մտնում այսօրվանից». ՀԷՑ
90Երեկ, 14:18
«Արթուր Ավանեսյանը ձերբակալվել է ընտրակաշառք տալու կասկածանքով». Հակակոռուպցիոն կոմիտե (տեսանյութ)
120Երեկ, 14:00
«Միջադեպը եղել է երկու ուղևորների միջև»․ Երևանի ավտոբուս
93Երեկ, 11:54
Ընտանիքի անդամները նյութապես շահագրգռել են մի խումբ անձանց՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի հավաքին մասնակցելու նպատակով
103Երեկ, 11:30
Հայկանուշ Խաչատրյանը որոնվում է որպես անհետ կորած
100Երեկ, 11:24
