Երևան`   +22 °C
Այսօր`   Հինգշաբթի, 03 հոկտեմբերի, 2024 թ.

«Արփի Դավոյա՞նն է նախարարի թեկնածուն»․ լրագրողը՝ Արթուր Հովհաննիսյանին

50
Այսօր, 13:06
«Արփի Դավոյա՞նն է նախարարի թեկնածուն»․ լրագրողը՝ Արթուր Հովհաննիսյանին

ճեպազրույցի ժամանակ հարց ուղղվեց ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանին «գրեթե արդեն նշվում է, որ կա որոշում արդարադատության նախարարի ընտրության վերաբերյալ, մասնավորապես նշվում է Արփի Դավոյանի թեկնածությունը․ ի՞նչ կասեք», որին պատգամավորը պատասխանեց․ «Մենք խորհրդարանական իշխող խմբակցությունն ենք, կուսակցության ներսում քննարկումներ են տեղի ունենում, որի ընթացքում պարզ է չէ՞, որ պետք է հնչեն թեկնածուների անուններ։ Այդ քննարկումների ավարտից, ամփոփումից, որոշումից հետո մենք հանդես կգանք պաշտոնական հաղորդագրությամբ, ինչպես որ հանդես ենք եկել, որ քննարկումներ են տեղի ունենում արդարադատության նախարարի թեկնածուի շուրջ»։

«Արփի Դավոյա՞նն է նախարարի թեկնածուն»․ լրագրողը՝ Արթուր Հովհաննիսյանին