«Սրբազան պայքարը դարձել է Փաշինյանի իշխանության «արհեստական շնչառության» ապարատը»․ Սուրեն Սուրենյանց
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի թելեգրամյան գրառումը․ «Երեկ, մի ամբողջ ժողովուրդ և պետություն, որոնք կանգնած են լրջագույն մարտահրավերների առջև, ականատես դարձան անմակարդակ մի շոուի, որն ուներ երկու շահառու՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը և նրա «արմատական» ընդդիմությունը: Նիկոլ Փաշինյանն այնքան «անհարմար» արտաքին քաղաքական կացության մեջ է, որ պետք ունեցավ Հանրային հեռուստատեսության մակարդակի հասցված «հայրենասիրական» ճառի մատուցման: Պետության պրովինցիալ ղեկավարը չի էլ գիտակցում, որ այդ «հայրենասիրությունը» չի կարող «վաճառել» արտաքին որևէ գործընկերոջ վրա՝ որպես «դժվար լուծումներն» առժամանակ հետաձգելու ալիբի: Փաշինյանին «օդի ու ջրի» պես նման ընդդիմություն է պետք՝ պաթոսախեղդ տեքստերով, բարդ հարցերից փախչող «բնավորությամբ»: Եվ ուրեմն, ի տարբերություն առաջին խնդրի, էս երկրորդ հարցը Հանրայինը «լուծեց». «արմատական» ընդդիմության նոմինացիան կայացած է, նույնիսկ պետականորեն ազդարարված է այն հավաքի օրն ու ժամը, որտեղ ձևակերպվելու է ընտրություններ 2026-ի իշխանության հիմնական «ախոյանը»: Փաշինյանի ուրացման մոդելը նույնիսկ պետական մտածողության նմուշ կարող է թվալ պրիմիտիվ տեքստերի, նույն այդ «նիկոլական ուրացումն» իր արգանդում մեծացրած պսևդոհայրենասիրության համեմատ: Ես չեմ հասկանում, թե որ մոտիվն ու նպատակն էր Բագրատ Սրբազանին՝ պատվելի ու հարգված հոգևորականին, տարել նման արկածախնդրության, որի միակ տեսանելի հետևանքը կարող է լինել լուզեր, ձախողված Փաշինյանին քաղաքական վերակենդանություն տալը, 2026-ի նրա իշխանական հայտը լեգիտիմացնելը: Ծանր է այս ամենին հետևելը: Բագրատ Սրբազանին ես երախտապարտ եմ՝ ապրիլ- մայիս ամիսներին Փաշինյանի քաղաքական մերկությունը բացահայտելու համար: Հիմա նրան կրկնակի երախտապարտ կլինեմ՝ իր քաղաքական գործունեությունը չշարունակելու համար: Վստահ եմ՝ քաղաքական անփորձության հետևանքով Սրբազանը չի գիտակցել, որ այս պահին Սրբազան պայքարը դարձել է ամբողջովին տապալված Փաշինյանի իշխանության «արհեստական շնչառության» ապարատը: Հ.գ- Սրբազան պայքարի միակ անելիքն այս հանգրվանում, երբ ԱԺ-ն պատրաստվում է քննարկել տխրահռչակ Կանոնակարգը, պետք է լիներ խորհրդարանն ապալեգիտիմացնելը: Բայց ինչքան հասկացանք՝ ընդդիմադիր պատգամավորներին այդ հարթակը մանդատները վայր դնելու կոչ չի անելու: Աղբյուրը` Սուրեն Սուրենյանց |
««Զանգեզուրի միջանցք»-ի նպատակն է ուժեղացնել Արևմուտքի ազգեցությունը Հարավային Կովկասում». Արշակ Կարապետյան
3513:48«Գործ ունենք քաղաքական համաճարակի հետ, որը կոչվում է ՔՊ»․ Վարդան Ղուկասյան (տեսանյութ)
3613:42«ԿԳԲ-ի բարձր հովանու ներքո մեր ընկեր Սարիկը հավաքել է այդ մեկ տոկոսը»․ Վարդան Ղուկասյան
5913:12«ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի»․ ՌԴ փոխարտգործնախարար
8213:07«Սարիկ Մինասյանը Արման Սահակյանի նվերն է ՔՊ-ին»․ Սուրեն Սուրենյանց (տեսանյութ)
4913:00«Ալիևն ասում է՝ 150 միլիարդը ջրում եմ, 300 հազար փախստական վերադառնում է»․ Հայկ Նահապետյան (տեսանյութ)
5012:48