Երևան`   +22 °C
Այսօր`   Հինգշաբթի, 03 հոկտեմբերի, 2024 թ.

«ՍԴ-ն մեր հագից հանեց Փաշինյանի ասած «կարմիր շորերը»»․ Էդմոն Մարուքյան

66
Այսօր, 10:42
«ՍԴ-ն մեր հագից հանեց Փաշինյանի ասած «կարմիր շորերը»»․ Էդմոն Մարուքյան

«ՍԴ-ն պետք է արձանագրում աներ՝ Հայաստանի պատկերացումը իր տարածքի վերաբերյալ, որը չկա որոշման մեջ, չկա կանոնակարգի մեջ, մյուս կարևոր հանգամանքը՝ արձանագրել, որ այդ տարածքները օկուպացված են»,-«ֆակտոր»-ի եթերում նշել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման մասին կանոնակարգի վերաբերյալ ՍԴ որոշմանը։ Ըստ Մարուքյանի «ՍԴ-ն մտել է մի դաշտ, որով որ արձագանքում է Ադրբեջանին, քանի որ որոշման մեծ մասը արձագանք է Անկախության հռչակագրի վերաբերյալ ադրբեջանական նարատիվներին»։ Մարուքյանը նշեց նաև, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտեցումը Սահմանադրության փոփոխման վերաբերյալ ուրիշ էր, իսկ հետ փոխվեց․ «Ձմռանը վարչապետը գնացել էր հանրային ռադիո և ասում էր, որ կան երկու ցուլեր, մենք՝ կարմիր շորերով դրանց միջով ուզում ենք անցնենք, բայց դրանք մեզ վրա հարձակվում են, հիմա կարանք էդ կարմիր շորերը հանենք․ խոսքը գնում էր Սահմանադրությունը փոխելու մասին, ցուլերն էլ Թուրքիան ու Ադրբեջանն էին։ Հիմա ՍԴ-ն կարմիր շորերը հանեց մեր հագից, մերկ կանգնած ենք ցլերի առաջ։ Փոխաբերական իմաստով էդ ա։ Հետո ռադիոյի հարցազրույցից հետո, վարչապետը փոխեց իր մոտեցումը, սկսեց ասել՝ դա մեր ներքին գործն է։ Որ ներքին գործն է, ինչի՞ ես ցլերի մասին հիշատակում»,-նշել է Մարուքյանը»։

«ՍԴ-ն մեր հագից հանեց Փաշինյանի ասաց կարմիր շորերը»․ Էդմոն Մարուքյան