Երևան`   0 °C
Այսօր`   Կիրակի, 22 դեկտեմբերի, 2024 թ.

«Մեր պատասխանը ՄԳԻՄՕ-ի երկտարեցի շրջանավարտին». Վահրամ Աթանեսյան

162
Հինգշաբթի, 03 հոկտեմբերի, 2024 թ., 00:00
«Մեր պատասխանը ՄԳԻՄՕ-ի երկտարեցի շրջանավարտին». Վահրամ Աթանեսյան

Քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իլհամ Ալիեւը վերստին խոսել է Հայաստանի կողմից «ռազմական հանցագործությունների համար ներողություն խնդրելու» մասին:
Մեր պատասխանը ՄԳԻՄՕ-ի երկտարեցի շրջանավարտ, պատմական գիտությունների թեկնածուին.
-Հայաստանը ղարաբաղյան առաջին պատերազմի իրավական կողմ չէ, նրա հոր՝ Հեյդար Ալիեւի կառավարությունը հրադադարի համաձայնագիր է ստորագրել Լեռնային Ղարաբաղի հետ, ուստի բոլոր, այդ թվում՝ միջազգային մարդասիրական իրավունքին վերաբերող հարցերը հասցեագրելի են Բաքու-Ստեփանակերտ ձեւաչափով քննարկումներին: Հայ ժողովուրդը խաղաղության եւ բարիդրացիության մասին Բաքվի հայտարարություններին որոշակի հավատ կընծայի միայն այն դեպքում, երբ Իլհամ Ալիեւի վարչակազմը կբացահայտի Բաքու, Գյանջա, Սումգայիթ եւ այլ քաղաքներում կոտորածի զոհ դարձած մի քանի հարյուր հայերի զանգվածային թաղման վայրերը եւ նրանց հիշատակին հուշաքարեր կկանգնեցնի»:

Աղբյուրը`   Վահրամ Աթանեսյան