«Աղոթքով ավարտելն ու մարդկանց տուն ճանապարհելը հիասթափության ալիք է հարուցում»․ Գևորգ Պետրոսյան
ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, «Արմլուր»-ի եթերում անդրադառնալով հարցին, ըստ որի՝ «սկսվում է Սրբազան պայքարի թեժ փուլը, ի՞նչ եք կարծում՝ ի՞նչ է սպասվում հասարակությանը, և արդյո՞ք դուք մասնակցություն ունենալու եք նոր փուլին», պատասխանել է, որ ֆիզիկապես չի մասնակցելու, քանի որ որևէ հստակ ծրագիր չկա ներկայացված։ «Ես իրենց ծրագրին տեղյակ չեմ։ Մի տեսակ կարծես թե ծրագիրը գաղտնի է պահվում։ Ակտիվ գործողությունների անցնելու հայտարարությունից բացի իրենք պատշաճ չեն իրազեկել հանրությանը, թե ինչ են պատրաստվում անել։ Ես ֆիզիկապես մասնակցություն չեմ ունենալու։ Որովհետև վերջին հանդիպումների ընթացքում որևէ վճռական բան չի արվել։ Երբ ամեն անգամ աղոթքով ավարտում և ճանապարհում են մարդկանց տուն, դա հիասթափության ալիք է հարուցում։ Ես սիրում եմ գնալ մի գործընթացի ետևից, որտեղ վճռականություն և որոշակիություն կա։ Ես այստեղ որոշակիություն չեմ տեսնում։ Ես ողջունում եմ Բագրատ Գալստանյանի նախաձեռնած և ղեկավարած շարժումը, որովհետև ինքը ընդդիմադիր դաշտում վերջին 6 տարում միակ մարդն էր, որ կարողացավ այդքան ժողովուրդ հավաքել իր կողքը։ Բայց պետք է տնտեսվար գտնվել ժողովրդական կապիտալի նկատմամբ։ Ժողովուրդը գալիս է որոշակի ակնկալիքով, բայց երբ տեսնում է՝ այդ ակնկալիքն անորոշ է, աստիճանաբար շարքերը մարում են»,- նշել է Պետրոսյանը։ |
««Զանգեզուրի միջանցք»-ի նպատակն է ուժեղացնել Արևմուտքի ազգեցությունը Հարավային Կովկասում». Արշակ Կարապետյան
3513:48«Գործ ունենք քաղաքական համաճարակի հետ, որը կոչվում է ՔՊ»․ Վարդան Ղուկասյան (տեսանյութ)
3613:42«ԿԳԲ-ի բարձր հովանու ներքո մեր ընկեր Սարիկը հավաքել է այդ մեկ տոկոսը»․ Վարդան Ղուկասյան
5913:12«ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի»․ ՌԴ փոխարտգործնախարար
8213:07«Սարիկ Մինասյանը Արման Սահակյանի նվերն է ՔՊ-ին»․ Սուրեն Սուրենյանց (տեսանյութ)
4913:00«Ալիևն ասում է՝ 150 միլիարդը ջրում եմ, 300 հազար փախստական վերադառնում է»․ Հայկ Նահապետյան (տեսանյութ)
5012:48