«Իրանի հրթիռային հարվածի մոտիվները բազմաշերտ են, կա նաև Թուրքիայի հանգամանքը»․ Հակոբ Բադալյան
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Մի լսեք Իսրայելի հասցեին Էրդողանի հոխորտանքները: Ավելի շուտ՝ լսեք իհարկե, բայց դրանք թերևս համատեղ խաղը քողարկող հոխորտանքներ են: Համատեղ խաղ, որի «մարզչի» դերում թերևս Բրիտանիան է՝ մերձավորարևելյան ռեգիոնի վերաձևման իր պատկերացումով: Իրանի հրթիռային հարվածի մոտիվները իհարկե բազմաշերտ են, ու դրանցում թերևս պետք չէ բաց թողնել Թուրքիայի հանգամանքը: Ուշադրության էր արժանի Էրդողանի հայտարարությունների տրամաբանությունը, կապված Լիբանանի դեմ Իսրայելի գործողությունների հետ: Էրդողանը նուրբ, բայց բավականին թափանցիկ ձևով փորձում էր ձևավորել Լիբանան թուրքական ռազմական, հետևաբար ռազմա-քաղաքական մուտքի «հիմքը»՝ Իսրայելի գրոհի վրա: Այս հարցն է թերևս եղել նաև Նյու Յորքում Մակրոն-Փեզեշկիան հանդիպման առանցքային հարցերից մեկը: Հիշեցնեմ, որ նրանք օրեր առաջ Նյու Յորքում քննարկել են Լիբանանը: Լիբանանը, որը Մերձավոր Արևելքում Ֆրանսիական ներկայության «հենքն» է: Կարելի է պատկերացնել, թե ինչ է նշանակելու Ֆրանսիայի համար, եթե Իսրայելի ագրեսիայից «պաշտպանելու» համար Լիբանան մտնի Թուրքիան: Իսկ ի՞նչ էր հայտարարում Էրդողանը երկու օր առաջ: Հայտարարում էր, որ Լիբանան Իսրայելի ներխուժումը չի ավարտվի այնպես, ինչպես նախկինում: Այլ կերպ ասած, «նախկինում մենք չենք մտել, այս անգամ՝ կմտնենք պաշտպանելու»: Իրանի հարվածը Իսրայելին ու հայտարարությունները, որ պետք չէ դուրս գալ Իրանի դեմ, թերևս հասցեագրված է ոչ միայն Թել Ավիվին, այլ նաև Թեկ Ավիվի ագրեսիայի վրա սեփական ծրագրեր կառուցող Թուրքիային՝ Լիբանանը քո գոտին չէ, չփորձես մտածել այնտեղ հայտնվելու մասին: Կթողնի՞ Անկարան այդ միտքը: Այդ հարցի պատասխանը թերևս Անկարայում չէ, այլ Լոնդոնում, որի համար Թուրքիան մերձավորարևելյան անխուսափելի վերաձևումների գործընթացում առանցքային «գործիքներից» մեկն է: Իհարկե սա ինքնին չի նշանակում, որ Անկարան բացարձակ գործում է Լոնդոնի հրահանգներով: Էրդողանն իհարկե կայացնում է ինքնուրույն որոշումներ»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |
Ուկրաինան քննարկում է սցենար, որով Ռուսաստանին տարածքներ է զիջում. Der Spiegel
7020:36«Բանակն է «քլնգում», երբ նոր պատերազմից 5 րոպե է պակաս»․ Ոսկան Սարգսյան
6717:12ԱԺԲ-ի հանրահավաքը՝ Ազատության հրապարակում․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
6417:00«Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը տեսանելի ապագայում կարող է իրականություն դառնալ»․ Վահագն Խաչատուրյան
6016:36«Ե՞րբ է բացվելու այն քրգործը, որը վերաբերելու է մեր հայրենիքը հանձնելուն, 5 հազար զոհ տալուն»․ Սևակ Հակոբյան (տեսանյութ)
6116:24«Սփյուռքը հայկական ինքնության մի մասն է, բայց քաղաքականության առաջնահերթությունները ձևավորվում են Երևանում»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
5916:12