Կայացել է Փաշինյանի և Իրանի նախագահի առաջին տեղակալի հանդիպումը
![]() Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի առաջին տեղակալ Մոհամմադ Ռեզա Արեֆին: Փաշինյանը շնորհավորել է Արեֆին պատասխանատու պաշտոնում նշանակվելու առիթով՝ մաղթելով ամենայն բարիք հետագա գործունեության ընթացքում: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Իրանի հետ Հայաստանի հարաբերությունների շարունակական զարգացումը ՀՀ Կառավարության առաջնահերթություններից է: Նա բարձր է գնահատել Իրանի սկզբունքային և հրապարակային դիրքորոշումը ՀՀ տարածքային ամբողջականության և միջազգայնորեն ճանաչված պետական սահմանների անքակտելիության վերաբերյալ: Մոհամմադ Ռեազ Արեֆին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և շնորհավորել ՀՀ Անկախության տարեդարձի առիթով: ԻԻՀ նախագահի առաջին տեղակալը վերահաստատելով Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեիի խոսքերը՝ ևս մեկ անգամ ընդգծել է, որ Իրանը լիովին պաշտպանում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը և անընդունելի համարում տարածաշրջանում ցանկացած սահմանային փոփոխություն: Միաժամանակ, նա ընդգծել է Հայաստանի հետ բազմաոլորտ համագործակցության Իրանի նպատակադրումն ու պատրաստակամությունը: Փաշինյանն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջանի խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների վերջին զարգացումներին, տարածաշրջանային հաղորդուղիների ապաշրջափակմանն ուղղված ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին ու դրա սկզբունքներին՝ շեշտելով, որ Հայաստանը պատրաստ է ինքնիշխանության, իրավազորության, հավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա ապաշրջափակմամբ նպաստել շահագրգիռ պետությունների առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը: Իր հերթին ԻԻՀ նախագահի առաջին տեղակալն ընդգծել է, որ իր երկիրն աջակցում է ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին: Զրուցակիցները քննարկել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերություններին և դրանց զարգացմանը, էներգետիկայի, ենթակառուցվածքների, ճանապարհաշինության, զբոսաշրջության և այլ ուղղություններով համագործակցությանը վերաբերող հարցեր: |

«Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է»․ ՄԻՊ
150Երեկ, 16:12
ՀՀ կառավարությունը՝ Փաշինյան-Ալիև հեռախոսազրույցի մասին
138Երեկ, 12:42
Ինչպես են ձերբակալում Արգամ Աբրահամյանին (տեսանյութ)
143Երեկ, 11:48
Ձերբակալվել է Հովիկ Աբրահամյանի որդի, Գագիկ Ծառուկյանի փեսա Արգամ Աբրահամյանը
180Երեկ, 11:30
Հանցավոր խումբը զինվորական հաշմանդամություն ունեցող անձանցից հափշտակել է 13.8 մլն դրամ
12907.08.2026, 09:36
«Խրախուսում եմ Ձեր Կառավարությանը». Գուտերեշը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
23006.08.2026, 19:18
