Երևան`   +26 °C
Այսօր`   Շաբաթ, 06 հունիսի, 2026 թ.

«Կարեն Անդրեասյանը որևէ մտադրություն չունի հրաժարական ներկայացնելու»․ ԲԴԽ խոսնակ

238
Երեքշաբթի, 01 հոկտեմբերի, 2024 թ., 14:00
«Կարեն Անդրեասյանը որևէ մտադրություն չունի հրաժարական ներկայացնելու»․ ԲԴԽ խոսնակ

ԲԴԽ խոսնակ Մերի Գևորգյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ի պատասխան որոշ լրատվամիջոցների հարցումների՝ տեղեկացնում եմ հետևյալը․
Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնավարումը որևէ առնչություն չունի Կառավարության որևէ անդամի պաշտոնավարման կամ քաղաքական գործընթացների հետ:
Կարեն Անդրեասյանը որևէ մտադրություն չունի հրաժարական ներկայացնելու:
Նա վստահաբար կշարունակի աշխատել մինչև իր պաշտոնավարման սահմանադրական ժամկետի ավարտը՝ 2027 թվականի հոկտեմբերի 6-ը»:

Աղբյուրը`   Մերի Գևորգյան