Երևան`   +13 °C
Այսօր`   Երեքշաբթի, 15 հոկտեմբերի, 2024 թ.

«Ֆորմալ պատերազմը «Հեզբոլլահ»-ի դեմ է, բայց իրական թիրախն Իրանն է»․ Սուրեն Սուրենյանց

73
Երեքշաբթի, 01 հոկտեմբերի, 2024 թ., 11:06
«Ֆորմալ պատերազմը «Հեզբոլլահ»-ի դեմ է, բայց իրական թիրախն Իրանն է»․ Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի թելեգրամյան գրառումը․ «Իսրայելական բանակի հետևակը մուտք է գործել Լիբանան, իսկ հրետանին ընդլայնում է հարձակումների աշխարհագրությունը. հրետակոծվում է Լիբանանի տարածքը։

Չափազանց մտահոգիչ տեղեկատվություն է, որի խորքային հետևանքը, աշխարհագրական մոտիկությունը մեր շատ հայրենակիցներ չեն գիտակցում:

Միջազգային հարաբերություններում ուժի գործոնը դառնում է միակը, որոշիչը, ինչը քաջալերում է ագրեսիվ պետություններին, իսկ Հայաստանի նման թույլ պետությունների առջև հառնում է պետականությունը կորցնել- չկորցնելու իրական երկընտրանքը:

Իսրայելը ներխուժել է Լիբանան, ֆորմալ պատերազմը Հզբոլլահի դեմ է, բայց իրական թիրախը Իրանն է:

Այս ամենի հետևանքով՝ կամ թուլանալու է Թեհրանի տարածաշրջանային ազդեցությունը, որը կարևոր գործոն է Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանման հարցում, կամ Իրանը ներքաշվելու է մեծ պատերազմի մեջ, ինչն Արևմուտքի և Իսրայելի համար անգամներով մեծացնելու է Ադրբեջանի ստրատեգիական կշիռը:

Աստված մեզ խոհեմություն տա:
Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը»: