Երևան`   0 °C
Այսօր`   Կիրակի, 22 դեկտեմբերի, 2024 թ.

«Հայաստանի տարածքում երբեք Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիներ չեն ապրել». Մանե Թանդիլյանը` Ալիևին

161
Երկուշաբթի, 30 սեպտեմբերի, 2024 թ., 23:12
«Հայաստանի տարածքում երբեք Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիներ չեն ապրել». Մանե Թանդիլյանը` Ալիևին

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը գրել է. «Ադրբեջանի նախագահը հերթական անգամ խոսում է ադրբեջանցիների՝ Հայաստան վերադարձի մասին:

Հարկ եմ համարում հիշեցնել, այդ թվում միջազգային գործընկերներին, որ Հայաստանի տարածքում երբեք Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիներ չեն ապրել։

ՀԽՍՀ տարածքում 1989թ. դրությամբ ապրել են մոտ 80000 ադրբեջանցիներ, ովքեր ինքնակամ վերադարձել են Ադրբեջան բացառապես ԽՍՀՄ փլուզման հետևանքով, այնպես, ինչպես բազմաթիվ ադրբեջանցիներ վերադարձել են Ադրբեջան նախկին ԽՍՀՄ այլ երկրներից։

Օրինակ, ԽՍՀՄ փլուզումից հետո Վրաստանը լքել են ավելի քան 100000 ադրբեջանցիներ։

Նույնիսկ ադրբեջանական աղբյուրներում չկա որևէ հիշատակում, որ ադրբեջանցիները Հայաստանը լքել են հարկադրված, հետևաբար, նրանք արդեն վերադարձել են և վերադարձել են իրենց հայրենիք՝ Ադրբեջան»։

Աղբյուրը`   Մանե Թանդիլյան