Ուղևորությունը չեղարկած կինը շահել է 500 հազար դոլար
![]() ԱՄՆ-ում՝ Միչիգան նահանգում, մի կին վիճակախաղով շահել է 500 հազար դոլար՝ շաբաթավերջին չեղարկված ընտանեկան ուղևորության շնորհիվ: Այս մասին գրում է Michigan Lottery Connect-ը։ Թրեյսի Վերբովսկին ասել է, որ վաղուց էր ծրագրել կարճատև ճանապարհորդության գնալ ընտանիքի հետ, բայց ծրագրերը չեղարկվել են: Ընթրիքից հետո կինը հիշել է, որ ունի Detroit Lions ակնթարթային վիճակախաղի՝ փոքր գումարներ շահած մի քանի տոմս: Վերբովսկին գնացել է մոտակա սուպերմարկետ՝ դրանք կանխիկացնելու և նորերը գնելու համար: Տանը նա սկսել է ստուգել տոմսերը և հասկացել, որ հարստացել է։ «Երբ ես ջնջեցի մեկ տոմսի անվտանգության ժապավենը և տեսա, որ շահել եմ 500 հազար դոլար, ես բղավեցի: Ես ցույց տվեցի տոմսն ընտանիքիս, և սկզբում ոչ ոք չէր հավատում դրան»,- ասաց նա՝ նշելով, որ այժմ ուրախ է, որ չեղարկվել է ճանապարհորդությունը։ |

Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակել են զոհերի մարմիններ
7818:25
Մասիսի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
9118:12
«Ինտենսիվորեն կրթվեք, որ բանտից ու կալանքից չվախենաք»․ Զարուհի Մուրադյան
8317:06
«Հայաստանի քաղաքացի մահմեդականների թիվը 515 է»․ Թաթուլ Հակոբյան
10317:00
«Կասեցվել է «պանիր «Սուլուգունի»» արտադրատեսակի արտադրությունը». ՍԱՏՄ
8916:48
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
8616:42
