Երևան`   0 °C
Այսօր`   Շաբաթ, 23 նոյեմբերի, 2024 թ.

Միխայիլ Միշուստինը պաշտոնական այցով կմեկնի Իրան

1166
Կիրակի, 29 սեպտեմբերի, 2024 թ., 20:06
Միխայիլ Միշուստինը պաշտոնական այցով կմեկնի Իրան

ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը սեպտեմբերի 30-ին պաշտոնական այցով կմեկնի Իրանի Իսլամական Հանրապետություն:
Ինչպես տեղեկացրել են ՌԴ կառավարության մամուլի ծառայությունից, Միշուստինը բանակցություններ կվարի Իրանի ղեկավարության հետ:
«2024 թվականի սեպտեմբերի 30-ին Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինը կայցելի Իրանի Իսլամական Հանրապետություն (ք. Թեհրան) և բանակցություններ կվարի Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի և Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆի հետ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել առևտրատնտեսական և մշակութային-հումանիտար ոլորտներում ռուս-իրանական համագործակցության ամբողջ հատվածը:
Ռուսաստանի կառավարության մամուլի ծառայությունից հստակեցրել են, որ հատուկ ուշադրություն կդարձվի տրանսպորտի, էներգետիկայի, արդյունաբերության, գյուղատնտեսության և այլ ոլորտներում համատեղ խոշոր նախագծերի իրականացմանը: