Նիկոլ Փաշինյանը «Խաղաղության խաչմերուկ»-ը ներկայացրել է նաև Քուվեյթի թագաժառանգին
![]() Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի շրջանակում հանդիպում է ունեցել Քուվեյթի Պետության թագաժառանգ Նորին Վսեմություն շեյխ Սաբահ Խալեդ Ալ-Համադ աս-Սաբահի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Քուվեյթի միջև համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր: Մասնավորապես, կողմերը կարևորել են առևտրատնտեսական և բիզնես կապերի ընդլայնումն ու այդ ուղղությամբ երկու երկրների կառավարությունների հետևողական աշխատանքը: ՀՀ վարչապետը և Քուվեյթի թագաժառանգը հեռանկարային են համարել տնտեսության, ենթակառուցվածքների, զբոսաշրջության, առողջապահության, կրթության ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացումը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել աշխատանքները միջգերատեսչական մակարդակում: Քուվեյթի պետության թագաժառանգը կարևորել է տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման ուղղությամբ Հայաստանի քայլերը և հայտնել իր երկրի աջակցությունն այդ գործընթացին: Այդ համատեքստում վարչապետը ներկայացրել է ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն ու դրա սկզբունքները: |

«Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է»․ ՄԻՊ
150Երեկ, 16:12
ՀՀ կառավարությունը՝ Փաշինյան-Ալիև հեռախոսազրույցի մասին
138Երեկ, 12:42
Ինչպես են ձերբակալում Արգամ Աբրահամյանին (տեսանյութ)
143Երեկ, 11:48
Ձերբակալվել է Հովիկ Աբրահամյանի որդի, Գագիկ Ծառուկյանի փեսա Արգամ Աբրահամյանը
180Երեկ, 11:30
Հանցավոր խումբը զինվորական հաշմանդամություն ունեցող անձանցից հափշտակել է 13.8 մլն դրամ
12907.08.2026, 09:36
«Խրախուսում եմ Ձեր Կառավարությանը». Գուտերեշը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
23006.08.2026, 19:18
