Ավտոապահովագրողների բյուրոն հայտարարություն է տարածել
![]() Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոն իր կանոններում կատարել է կարևոր փոփոխություն՝ ԱՊՊԱ պատահարների գրացման վերաբերյալ: «Ինչպես գիտեք, ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով Երևան քաղաքում հաճախակի խցանումներ են առաջանում՝ անհարմարություններ պատճառելով Ձեզ։ Նշված խնդրի թեթևացման նպատակով Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոն իր կանոններում կատարել է հետևյալ փոփոխությունները. - Երևան քաղաքում տեղի ունեցած ապահովագրական պատահարների գծով համաձայնեցված հայտարարագիրը բջջային հավելվածի միջոցով լրացվելու դեպքերի համար կրկնակի բարձրացվել է փոխհատուցման ենթակա գումարի առավելագույն սահմանաչափը՝ 200.000 ՀՀ դրամի փոխարեն սահմանվելով 400.000 ՀՀ դրամ։ - համաձայնեցված հայտարարագրով կարգավորվող դեպքերից տարբերվող դեպքերի համար ապահովագրական ընկերությունների վրա դրվել է պարտավորություն՝ վարորդների հետ հեռախոսային խոսակցության ժամանակ մատչելի եղանակով ներկայացնել իրենց պարտավորություններն ապահովագրական պատահարի վայրում։ Լիահույս ենք, որ կատարված փոփոխությունները կնվազեցնեն խցանումները՝ բարձրացնելով երթևեկության ընդհանուր արդյունավետությունը, ինչպես նաև բարելավելով երթևեկության հոսքը»,- ասված է հայտարարությունում։ |

«Պետական հիմարության պատճառով ուզում են ժողովրդին պատժել». Պեդրո Զարոկյան (տեսանյութ)
19219.11.2026, 20:12
«Աջափնյակի այս խցանումը զուտ ենթակառուցվածքի խնդիր է». Դանիել Իոաննիսյան (տեսանյութ)
16918.11.2026, 21:24
«Շատ տարբեր մարդիկ ոնց որ թե չեն պատկերացնում համակարգային խնդիրը»․ Տիգրան Ավինյան (տեսանյութ)
16416.11.2026, 10:36
«Անդադար լսում ենք հատկապես տղա երեխաներին չվճարելու պատրվակով ավտոբուսից իջեցնելու դեպքերի մասին». Էլիզա Առաքելյան
22011.11.2026, 23:30
«Էս էլ ճամփին պետք կգա». Նիկոլ Փաշինյանը բանանը խցկեց գրպանը (տեսանյութ)
21811.11.2026, 22:54
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն պարզաբանում է ներկայացրել
19611.11.2026, 19:06
