«ԼՂ-ից տեղահանված հայերի՝ իրենց տներն անվտանգ վերադառնալու իրավունքը չափազանց կարևոր է». Քամալա Հարիս
![]() ԱՄՆ փոխնախագահ, նախագահի թեկնածու Քամալա Հարիսը շնորհավորել է Հայաստանի անկախության օրվա առիթով: Նա նշել է, որ այս կարևոր օրը նշելուն զուգահեռ հարկավոր է միշտ հիշել նաև Հայոց ցեղասպանության ողբերգությունը, որը շարունակում է ձևավորել հայ ժողովրդի ինքնությունը։ «Ամերիկահայ համայնքի տոկունությունը ոգեշնչման աղբյուր է մեր ընդհանուր ամերիկյան պատմության համար», - ընդգծել է Հարիսը: Փոխնախագահը շեշտել է, որ հավատարիմ է Հայաստանի և նրա հարևանների միջև կայուն խաղաղության հաստատմանը, որը հաշվի կառնի երկրների ինքնիշխանությունը, անկախությունը և տարածքային ամբողջականությունը: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տներն անվտանգ վերադառնալու իրավունքը չափազանց կարևոր է հայ ժողովրդի արժանապատվությունը և տարածաշրջանում կայունությունը վերականգնելու տեսանկյունից», - նշել է Քամալա Հարիսը: Փոխնախագահը հավատացրել է, որ կշարունակի աջակցել Հայաստանին՝ ժողովրդավարության ամրապնդման և տարածաշրջանում կայունության հաստատման ջանքերում: «Հավատարիմ եմ մեր երկրների միջև կապերի խորացմանը և գործընկերային հարաբերությունների ամրապնդմանը: Միասին կարող ենք կառուցել ավելի ապահով, արդար և ազատ աշխարհ»,- գրել է Հարիսը ![]() |

«Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է»․ ՄԻՊ
150Երեկ, 16:12
ՀՀ կառավարությունը՝ Փաշինյան-Ալիև հեռախոսազրույցի մասին
138Երեկ, 12:42
Ինչպես են ձերբակալում Արգամ Աբրահամյանին (տեսանյութ)
143Երեկ, 11:48
Ձերբակալվել է Հովիկ Աբրահամյանի որդի, Գագիկ Ծառուկյանի փեսա Արգամ Աբրահամյանը
180Երեկ, 11:30
Հանցավոր խումբը զինվորական հաշմանդամություն ունեցող անձանցից հափշտակել է 13.8 մլն դրամ
12907.08.2026, 09:36
«Խրախուսում եմ Ձեր Կառավարությանը». Գուտերեշը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
23006.08.2026, 19:18

