Ուկրաինայի ռազմավարական քաղաքներից մեկը շրջապատման վտանգի տակ է
![]() Դոնեցկի մարզի հարավում գտնվող Վուհլեդար քաղաքը պաշտպանող ուկրաինական ստորաբաժանումների վիճակը գնալով բարդանում է։ Ռուսական առաջխաղացող ստորաբաժանումները շրջանցում են քաղաքը հարավ-արևմուտքից և հյուսիս-արևելքից և արդեն այն կիսաշրջանի մեջ են առել՝ լրջորեն սպառնալով նյութատեխնիկական ապահովմանը, ասվում է BBC-ի հրապարակման մեջ։ Ուկրաինայի զինված ուժերի 72-րդ բրիգադը, որը երկու տարի պաշտպանում է Վուհլեդար, ուժասպառ է և գտնվում է շրջապատման վտանգի տակ, և նրան ոչ մի օգնություն կամ փոխարինող չկա, մեջբերում է Forbes-ի վերլուծաբան Դեյվիդ Էքսը։ Ռազմական փորձագետ, Ուկրաինայի գլխավոր շտաբի նախկին ներկայացուցիչ Վլադիսլավ Սելեզնևը նույնպես խոսում է Վուհլեդարի ուղղությամբ սպառնալից իրավիճակի մասին։ «Ամեն ինչ չէ, որ կապված է այն բանի հետ, որ հակառակորդն ունի գերազանց ուժեր և միջոցներ։ Իրենց զգացնել են տալիս նաև պաշտպանական գործողության կազմակերպման սխալ հաշվարկները»,- ասել է Սելեզնևը։ Վուհլեդարը ռազմավարական մեծ նշանակություն ունի։ Այն գտնվում է բլրի վրա և երկու ճակատների միացման տեղում՝ Արևելյան Դոնեցկի մարզի և Հարավային Զապորոժիեի: Քաղաքից 18 կմ դեպի արևելք կան երկաթուղային ուղիներ, որոնցով ռուսական բանակը կարող է զորքեր և տեխնիկա տեղափոխել Դոնեցկ-Վոլնովախա գծով և ավելի հարավ: Ռուսական զորքերն Ուկրաինա ներխուժման հենց սկզբից փորձել են գրավել Վուհլեդարը, գրում է BBC-ի լրագրողը։ 2022 թվականի աշնանը նրանց հաջողվեց գրավել հարավում գտնվող Պավլովկա գյուղը, սակայն քաղաքի վրա հարձակվելու բոլոր հետագա փորձերն ավարտվեցին անհաջողությամբ։ 2023 թվականի փետրվարից մինչև 2024 թվականի հունիսը ռուսական բանակն այնտեղ իրականացրել է առնվազն չորս խոշոր հարձակողական գործողություններ՝ առանց հաջողության և հսկայական կորուստներով։ Սակայն այժմ Դոնբասի այլ ուղղություններով ռուսական զորքերի դանդաղ առաջխաղացումը սկսում է իր ազդեցությունը թողնել, և Ուկրաինայի զինված ուժերը գնալով դժվարանում են պաշտպանել իրենց ընդլայնվող թևերը: Ապրիլին Նովոմիխայլովկայի անկումից հետո ռուսական ստորաբաժանումները սկսեցին շրջանցել Վուհլեդարը հյուսիս-արևելքից։ Հաջողությունը զգալով՝ նրանք մեծացրել են ճնշումը նաև հարավից և հարավ-արևմուտքից: Իրավիճակը կրիտիկական է, ասում է ուկրաինացի կամավոր և բլոգեր Սերգեյ Ստեռնենկոն։ Նրա կարծիքով, «ամենաբարձր մակարդակներում այնքան էլ չեն հասկանում, թե ինչ օպերատիվ իրավիճակ է այժմ»։ |

«Անտեսվում են Դիլիջանի աղբավայրում գրեթե ամեն օր տեղի ունեցող հրդեհները»․ Ոսկան Սարգսյան
10101:12
«Իբրև թե չկռված Արցախի պաշտպանության բանակի հերոսական ճակատամարտերից մեկը». Դավիթ Թորոսյան (տեսանյութ)
14901:06
«Դեպքը տեղի չի ունեցել շինարարական աշխատանքի ընթացքում, մահացածները մեր աշխատակիցները չեն»․ «Դեֆանս Հաուզինգ»
11900:12
«Ամերիկացի գործիչների հետ հանդիպմանն անդրադարձ կատարվեց Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանը»․ Մայր Աթոռ
114Երեկ, 23:54
«Խիստ կասկածում եմ, որ Գագիկ Ծառուկյանը սաղ-սալամաթ բանտից դուրս կգա». Արգիշտի Կիվիրյան
154Երեկ, 23:48
Հովհաննես Աբրահամյանը կգլխավորի ՔՊ-ի ցուցակը Աբովյանի ՏԻՄ ընտրություններում
96Երեկ, 23:00
