Երևան`   +14 °C
Այսօր`   Երեքշաբթի, 24 սեպտեմբերի, 2024 թ.

«ՄԱԿ-ում վարչապետն Իլհամ Ալիևին առաջարկում է վերցնել մատիտն ու գծել Հայաստանի սահմանները». Արթուր Խաչատրյան

61
Այսօր, 02:00
«ՄԱԿ-ում վարչապետն Իլհամ Ալիևին առաջարկում է վերցնել մատիտն ու գծել Հայաստանի սահմանները». Արթուր Խաչատրյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սահմանազատում՝ Փաշինյանի ձևով
2022 թվականի սեպտեմբերի 22-ին, ելույթ ունենալով ՄԱԿ-ի 77-րդ նստաշրջանում, Նիկոլ Փաշինյանը հարց է ուղում Իլհամ Ալիևին․ «Ես պաշտոնական և հրապարակային հարց եմ ուղղում Ադրբեջանի նախագահին. կարո՞ղ եք ցույց տալ Հայաստանի քարտեզը, որը ճանաչում եք կամ պատրաստ եք ճանաչել՝ որպես Հայաստանի Հանրապետություն»։ Հայաստանի Հանրապետության վարչապետը հրապարակավ Իլհամ Ալիևին առաջարկում է վերցնել մատիտն ու գծել Հայաստանի այն սահմանները, որոնք ընդունելի են Ադրբեջանի համար։ Ալիևը նամարդություն չարեց։ Ահա այն ամենը ինչ պետք է իմանալ Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատում կոչվող ֆարսի վերաբերյալ»:

Աղբյուրը`   Արթուր Խաչատրյան