Գերմանական խանութներում բանանի փաթեթներում կոկաին են հայտնաբերել
1726
Երկուշաբթի, 23 սեպտեմբերի, 2024 թ., 23:00
![]() Գերմանիայի Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա դաշնային նահանգի սուպերմարկետների ցանցի մի քանի մասնաճյուղերում ընդհանուր առմամբ 95 կգ թմրանյութ է հայտնաբերվել: Թմրանյութերի փաթեթները եղել են բանանի արկղերում, հայտնում է dpa-ն։ Հայտնաբերված կոկաինի արժեքը սև շուկայում գնահատում է ավելի քան 7 միլիոն եվրո։ Բանանի բեռը, որում հայտնաբերվել է թմրանյութը, ժամանել է Հարավային Ամերիկայից։ Մյոնխենգլադբախի ոստիկանությունն ու դատախազությունը կարծում են, որ այս խմբաքանակը սխալմամբ է հայտնվել սուպերմարկետների ցանցում։ Կատարվում է հետաքննություն։ Սա առաջին դեպքը չէ, երբ Գերմանիայում բանանի փաթեթներում կոկաին են հայտնաբերում։ Նման միջադեպ տեղի է ունեցել 2015 թվականին նույն դաշնային նահանգում, ինչպես նաև հարևան Ներքին Սաքսոնիայում։ ![]() ![]() |

«Ասիմետրիկ պայքարը Հայաստանի պարագայում ենթադրում է հենց պայքար քաղաքական տիրույթում». Հակոբ Բադալյան
66Երեկ, 23:48
«Եթե հաջողվի համաձայնության գալ, դա առաջին հերթին վերաբերվելու է «ազդեցության նոր գոտիների» գծմանը». Գարիկ Քեռյան
68Երեկ, 23:24
Նավթային բիծը մոտենում է ԱՄԷ-ի ափերին
125Երեկ, 23:18
«ԱԱԾ անունից մոլորեցրել են քաղաքացիներին և հափշտակել ավելի քան 1 մլրդ դրամ»․ ՔԿ (տեսանյութ)
101Երեկ, 22:54
Երևան-Կապան-Երևան թռիչքները ժամանակավորապես կդադարեցվեն
109Երեկ, 22:30
«Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ»․ ԱԱԾ
94Երեկ, 22:12


