Երևան`   +20 °C
Այսօր`   Երկուշաբթի, 10 օգոստոսի, 2026 թ.

«Ոստիկանության անունից կեղծ գովազդ է տարածվում»․ ՆԳՆ

229
Հինգշաբթի, 19 սեպտեմբերի, 2024 թ., 17:48
«Ոստիկանության անունից կեղծ գովազդ է տարածվում»․ ՆԳՆ

ՀՀ ՆԳՆ Ոստիկանությունը զգուշացնում է․ «Սոցիալական ցանցերում Ոստիկանության անունից գովազդ է տարածվում, որով անհայտ անձինք գումար են պահանջում՝ իբր հանցագործությունն արագ բացահայտելու համար։
Հայտնում ենք, որ դա կեղծ տեղեկատվություն է: Հորդորում ենք անտեսել կասկածելի հղումները, զերծ մնալ անծանոթ կայքերում կամ էջերում անձնական տվյալներ լրացնելուց: Իսկ եթե արդեն դարձել եք խաբեության զոհ, ապա անհապաղ դիմեք Ոստիկանություն:
Ոստիկանության անունից ցանկացած տեղեկատվության հետևել բացառապես պաշտոնական լրահոսի միջոցով»։