Իրավիճակը Արցախի էթնիկ զտումից ու զավթումից մեկ տարի անց. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Այսօր լրանում է Արցախի Հանրապետության տոտալ հայաթափման, բռնի տեղահանության, էթնիկ զտման մեկ տարին: 2023 թվականի այս օրը՝ սեպտեմբերի 19-ին, Ադրբեջանի զինված ուժերի կողմից լայնամասշտաբ ռազմական ագրեսիա սկսվեց, ինչի հետևանքով Արցախի հայ ազգաբնակչությունը էթնիկ զտման ենթարկվեց, և շուրջ 120 հազար արցախցի ստիպված լքեց իր հայրենիքը՝ տարիներով պահած իրենց ապրուստը թողնելով թշնամուն: Գրեթե ամեն օր տեղահանված արցախցիները Հայաստանի կառավարության շենքի դիմաց հավաքվում, փորձում են իրենց սննդի, կեցության կամ այլ տարրական հարցեր լուծել եւ ապագայի համար երաշխիքներ ստանալ: Հայաստանի իշխանությունները, սակայն, Արցախի հանձնումը մարսելուց հետո, այդուհետ փակված են համարում հայկական Արցախի էջը, փորձում են ոչնչացնել հայկական երկրորդ պետության հետ կապված հիշողությունները, Արցախի իշխանություններին ճնշումների միջոցով չեզոքացնում են, իսկ տեղահանված արցախցիներին ստիպում են մոռանալ ինքնությունը և ընդունել ՀՀ քաղաքացիություն, եթե ցանկանում են գոյատևել այստեղ: Կարճ ասած՝ ամեն ինչ այնպես է, ինչպես պլանավորել է Ադրբեջանը»: Մանրամասները՝ թերթի համարում։ |
«Աննա Հակոբյանի հետ ունեմ աշխատանքային հարաբերություններ». Սրբուհի Գալյան
012:54«Նոր Սահմանադրության տեքստ ունենալու և այլ երկրների հայտարարությունների միջև կապ չկա». Սրբուհի Գալյան
2812:42«Մեր խնդիրն է՝ մինչև ընտրություններ, ունենալ նոր Սահմանադրության տեքստ». Սրբուհի Գալյան
5112:24«Ինչպե՞ս եք վերաբերվում վարչապետի՝ «պատերի տակ վնգստացող դատավորներ» արտահայտությանը». լրագրողը՝ Սրբուհի Գալյանին
4712:18Սրբուհի Գալյանի ասուլիսը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
5411:48«Առողջական խնդիրներ ունեցող տղաները զորակոչվում են. այս հարցը ձեզ չի՞ հուզում». լրագրողը՝ Անահիտ Ավանեսյանին
9010:42