Անահիտ աստվածուհու արձանը Հայաստանում է
![]() Բրիտանական թանգարանում պահվող՝ Անահիտ աստվածուհու արձանից պահպանված բրոնզե գլուխն ու ձեռքը արդեն Հայաստանի պատմության թանգարանում են։ Թանգարանի մուտքի մոտ ցուցանմուշի տեղափոխման արարողությանը ներկա է եղել նաև ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը․ «Այսօր բացառիկ հնարավորություն է նաև այն իմաստով, որ մենք ենք փոխառնում հեղինակավոր թանգարաններից ցուցանմուշները, և դրանք հասանելի դարձնում մեր հանրությանը։ Շատ կարևոր է կանանց դերի մասին մեր հանրային կյանքում խոսելիս անդրադառնալ նաև այն դերին, որը պատմականորեն ունեցել են կանայք տարբեր դարաշրջաններում, և հրաշալի հնարավորություն է ընձեռվելու նաև այս նմուշների ցուցադրությամբ տեսնել, թե ինչպես է կանանց դերը փոխակերպվել մի ժամանակից մյուսը, բայց անփոփոխ է մնացել նրանց կարևորությունը»,- ասել է նա։ Ցուցադրության բացումը տեղի կունենա ՀՀ անկախության օրը՝ սեպտեմբերի 21-ին։ Արձանը Հայաստանում կցուցադրվի 6 ամիս։ |

«Ինչո՞ւ ենք խաչակնքվում ձախից աջ»․ Զաքարիա Սրբազան (տեսանյութ)
149Երեկ, 17:36
«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
79324.09.2026, 23:30
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
20423.09.2026, 23:24
«Հոգեպես դատարկ շերտերը ծաղրում են, իսկ համաշխարհային արվեստի էլիտան՝ խոնարհվում». Շուշաննա Հայասա (տեսանյութ)
19523.09.2026, 22:42
Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
65020.09.2026, 23:12
Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակը միջազգային հանրությունից ակնկալում է գործնական քայլեր
51719.09.2026, 16:12
