Հայաստանում հայտնաբերվել է երեխայի կմախք` Նեոլիթյան ժամանակներից
![]() Վերջին օրերին հայ-ամերիկյան հնագիտական արշավախումբը պեղում է Մասիս բլուր նեոլիթյան բնակատեղը։ Աշխատանքները տվել են բացառիկ արդյունք։ Շինության պատի տակ բացվել է երեխայի թաղում։ Այս առումով ֆեյսբուքյան իր էջում հնագետ Պավել Ավետիսյանը նշում է. «Կառույցը մ․թ․ա․ VI հազ․ առաջին քառորդի շերտում է։ Այսինքն, թաղումը կա՛մ նույն ժամանակներին է վերաբերում, կա՛մ ավելի վաղ է։ Հայաստանի տարածքում առ այսօր ունենք այդ ժամանակներին վերաբերող հստակ կոնտեքստով ու թվագրությամբ երկու թաղում՝ մեկը Ակնաշենից, մեկը Մասիս բլուրից։ Այս նոր թաղման ԴՆԹ անալիզները կգան լրացնելու Արաքսից հյուսիս ընկած տարածքներում բնակվող նեոլիթյան հանրությունների մասին մեր պատկերացումները։ Գործընկերներս շարունակում են «փոքրիկի» կմախքի մաքրման աշխատանքները»։ Աղբյուրը` Պավել Ավետիսյան |

«10 բանաստեղծություն, որ վերագրում են Պարույր Սևակին, բայց այլ հեղինակների ստեղծագործություններ են». Արև Բալդրյան (լուսանկար)
19901.11.2026, 23:06
Այծեմնիկ Ուրարտու. հայ առաջին կին քանդակագործը, որի անունը մոռացության է մատնվել (լուսանկար)
17401.11.2026, 22:30
««Կտորը հայկակա՞ն է, թե՞ թուրքական» հարցնողներին ի պատասխան՝ ադրբեջանցի երգիչներին նվիրված նորաբաց թանգարանը Շուշիում». Ռուբեն Սարգսյան (լուսանկար)
18601.11.2026, 21:12
Արագածոտնի թեմը խստիվ դատապարտում է կարգալույծ նախկին հոգևորականի մատուցած կեղծ «Պատարագը»
24701.11.2026, 19:42
Մահացել է մանկագիր Սամվել Կոսյանը
20401.11.2026, 17:36
Եզդիների ցեղասպանության մասին Բարեդ Մարոնյանի ֆիլմն արժանացել «Լավագույն լիամետրաժ վավերագրական ֆիլմ» մրցանակին
66129.10.2026, 23:43
