Բուլղարիայում ռազմական ինքնաթիռ է կործանվել. օդաչուները զոհվել են
![]() Բուլղարիայի Գրաֆ Իգնատիևո ավիաբազայի մոտ ավիաշոուի նախապատրաստման ժամանակ նախօրեին կործանվել է L-39ZA Albatros ինքնաթիռը, հայտնում է Բուլղարիայի ռազմական պորտալը՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը։ Ըստ ոչ պաշտոնական տվյալների՝ երկու օդաչուներն էլ՝ մայոր Պետկո Դիմիտրովը և ավագ լեյտենանտ Վենցիսլավ Դանկինը, մահացել են: Բուլղարիայի ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Դիմիտար Պետրովը շեշտել է, որ դա սովորական թռիչք է եղել, որին «բացառիկ փորձառությամբ օդաչուները», խնամքով նախապատրաստվել են մի քանի ամիս, իսկ ինքնաթիռը վերջերս վերանորոգվել է։ Վթարի պատճառով Բուլղարիայի ռազմական նախարար Աթանաս Զապրյանովը չեղարկել է ավիաշոուն։ Նրա խոսքով՝ այժմ կատարվում է քննություն՝ դեպքի հանգամանքներն ու պատճառները պարզելու ուղղությամբ։ Սեպտեմբերի 14-ին «Գրաֆ Իգնատիևո» ավիաբազայում պետք է տեղի ունենային լայնածավալ ավիացիոն ցույցեր՝ նվիրված Բուլղարիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու 20-ամյակին և Բուլղարիայի ռազմաօդային ուժերում ՄիԳ-29 ինքնաթիռի ծառայության 35-ամյակին։ |

Ողբերգական դեպք՝ Լոռու մարզում. վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամահ է եղել
20225.09.2026, 21:42
Աթենքում պայթյունի հետևանքով շենք է փլուզվել (տեսանյութ)
44025.09.2026, 13:00
Երուսաղեմում հայ երեխա է հարձակման ենթարկվել (տեսանյութ)
34825.09.2026, 11:49
Ղազախստանցի զոհված զինծառայողների թիվը հասել է 14-ի
45825.09.2026, 11:24
Ուկրաինան հարվածել է Պերմի նավթավերամշակման գործարանին (լուսանկար)
27525.09.2026, 10:36
Աշակերտուհու պայուսակից հայտնաբերել են ծխախոտ և սպիտակ փոշենման զանգված
19125.09.2026, 10:24
