Սեպտեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի այս տարվա վերջին տաղավար տոնը՝ Խաչվերացը
238
Շաբաթ, 14 սեպտեմբերի, 2024 թ., 09:12
![]() Այդ օրը՝ բոլոր եկեղեցիներում կմատուցվի տոնական պատարագ: Խաչվերացը Տիրոջ փրկարար խաչին նվիրված ամենակարևոր տոներից է, նշվում է սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում: Խաչվերացը Քրիստոսի խաչափայտը գերությունից ազատելու պատմական դեպքերի հիշատակությանն է նվիրված: Յոթերորդ դարում պարսից զորքը, հասնելով Երուսաղեմ, Ս. Հարության տաճարից գերեվարել է Աստվածընկալ Ս. Խաչը: Այդ դեպքից մոտ քսան տարի անց բյուզանդական զորքը խաչափայտը ազատագրել է գերությունից և հանդիսավոր թափորով տեղափոխել հայոց Կարին քաղաք, Կոստանդնուպոլիս, այնուհետև՝ Երուսաղեմ: Քրիստոնյա ավանդական եկեղեցիներն այս դեպքերի հիշատակը հավերժացնելու համար հաստատել են խաչվերացի տոնը: Աղբյուրը` Շողակաթ ՀԸ |

Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակել են զոհերի մարմիններ
7818:25
Մասիսի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
9118:12
«Ինտենսիվորեն կրթվեք, որ բանտից ու կալանքից չվախենաք»․ Զարուհի Մուրադյան
8317:06
«Հայաստանի քաղաքացի մահմեդականների թիվը 515 է»․ Թաթուլ Հակոբյան
10317:00
«Կասեցվել է «պանիր «Սուլուգունի»» արտադրատեսակի արտադրությունը». ՍԱՏՄ
8916:48
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
8616:42
