«Գյուրջինյան Դավիթը փակում է մի ամբողջ ամբիոն, որ ամբիոնի վարիչին աշխատանքից ազատի». Ցոլակ Ակոպյան
![]() «Բրյուսովի համալսարանում մարդը՝ Գյուրջինյան Դավիթը, փակում է մի ամբողջ ամբիոն՝ փիլիսոփայության ամբիոնը, որպեսզի ամբիոնի վարիչին աշխատանքից ազատի: Ասել եմ, նորից եմ կրկնում, եթե պետական համալսարանի պարագայում մենք գործ ունենք միայն քաղաքական հետապնդման հետ, ապա Բրյուսովի համալսարանում մենք գործ ունենք և քաղաքական, և անձնական հետապնդման հետ: Մի օրինակ բերեմ՝ էս պահի դրությամբ Բրյուսովի համալսարանում չեն աշխատում բոլոր այն մարդիկ, ովքեր 2 տարի առաջ Դավիթ Գյուրջինյանին չեն ընտրել ռեկտորի պաշտոնին: Չկա մի մարդ, որ նրան չի ընտրել ու հիմա աշխատում է: 7 տարի առաջ հայագիտության ամբիոնի վարիչի թեկնածությունն էր դրել մարդը: Եղան մարդիկ, որ, բնականաբար, նրան չընտրեցին և ինքը չընդունվեց ամբիոնի վարիչ: Այսօր այն մարդիկ, ովքեր 7 տարի առաջ նրան չեն ընտրել, չեն աշխատում համալսարանում: Սա նրա համար եմ ասում, որ պատկերացնեք նրա փոքրոգության աստիճանը: Միայն վերջին մեկ տարում այս համալսարանում աշխատանքից ազատվել է 59 աշխատակից՝ աշխատակազմի 20 տոկոսը»,- այսօր Սուրբ Աննա եկեղեցու բակում փաստեց Վ. Բրյուսովի անվան համալսարանի նախկին պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանը: |

«PISA-ի աղմուկը կանցնի․ հետո՞»․ Տիգրան Ջրբաշյան
119Երեկ, 15:12
«PISA-ն բացահայտեց ոչ միայն կրթական, այլև հասարակական խորքային խնդիրները»․ Վլադիմիր Մարտիրոսյան
150Երեկ, 13:18
«Տեսեք դպրոցներից մեկի 8-րդ դասարանի առարկաների ցանկը»․ Պեդրո Զարոկյան
198Երեկ, 13:06
Պետությունը կշարունակի փոխհատուցել արցախցի ուսանողների ուսման վարձը
13812.09.2026, 16:36
«Հենց այն աշակերտի կրթության արդյունքն ենք տեսնում, որը 2018 թվականին է սկսել է հաճախել դպրոց»․ Սևակ Խաչատրյան
17212.09.2026, 01:06
«Հենց ինքը և կառավարությունն են մեղավոր «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ձախողման համար»․ Ոսկան Սարգսյան
15212.09.2026, 00:06
