Ուկրաինական ԱԹՍ-ի հարվածից հետո Ռուսաստանում վառելիքի ևս մեկ պահեստ է այրվել
797
Կիրակի, 08 սեպտեմբերի, 2024 թ., 21:24
![]() Ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարվածից հետո հրդեհ է բռնկվել Ուկրաինային սահմանակից Ռուսաստանի Բելգորոդի շրջանի վառելիքի պահեստում։ Այս մասին հայտարարել է շրջանի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։ «Ուկրաինայի զինված ուժերը, օգտագործելով անօդաչու թռչող սարք, հարձակվել են Վոլոկոնովսկի շրջանում գտնվող վառելիքի պահեստի վրա։ Պայթյունի հետևանքով պահեստը բռնկվել է։ Հրշեջները մարում են կրակը»,- գրել է Գլադկովը Telegram-ի իր ալիքում։ Ռուսական լրատվամիջոցները նշում են, որ սա առաջին դեպքն է, երբ Ուկրաինային սահմանակից շրջանների նահանգապետերը բացահայտ խոստովանում են, որ օբյեկտ է խոցվել ուկրաինական անօդաչու թռչող սարքի կողմից։ Մինչ այս նահանգապետները հայտարարում էին ենթադրյալ «կործանված անօդաչու թռչող սարքերից բեկորների անկման մասին»։ |

Հարձակման է ենթարկվել Կալուգայում գտնվող «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնը
10813:24
Ստամբուլում բնակելի շենքի փլուզման հետևանքով հինգ մարդ է զոհվել (տեսանյութ)
15610:48
Հուսիները հայտնել են Էր Ռիադի օդանավակայանին և Սաուդյան Արաբիայի ավիաբազային հասցված նոր հարվածների մասին
341Երեկ, 21:48
Այսօր բռնազավթված Ջրականում որդին, ապա ժամեր անց՝ հայրը, պայթել են ականի վրա
161Երեկ, 21:00
Ուկրաինան հարվածել է սահմանից 2500 կմ հեռավորության վրա գտնվող Ամուրի նավթավերամշակման գործարանին
275Երեկ, 18:01
Ողբերգական ավտովթար՝ Շիրակի մարզում. վարորդը տեղում մահացել է
133Երեկ, 16:12
