«Մի՛ արեք նման բան»․ Արթուր Խաչատրյան
![]() ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը լուսանկար է տարածել՝ կից գրառմամբ․ «Գլուխ 1. 2018-ի ապրիլին, երբ Գյումրիում սկսվեցին ցույցերը, ցուցարարները գալիս էին մարզպետարանի մոտ։ Ամենից հաճախ վանկարկում էին «Մենք ենք տերը մեր երկրի»։ Ի տարբերություն այսօրվա ժողովրդական իշխանությունների, միշտ իջնում էի ցուցարարների հետ խոսելու։ Նրանց թվում մի միջին տարիքի կին կար, երկու կամ երեք մանկահասակ երեխաների հետ, ովքեր դեմքերը վիրաբուժական դիմակով էին ծածկում։ Միայնակ բազմազավակ մայր էր (կարծեմ հինգ երեխա ուներ), ակներևաբար, համեստ ապրուստի կին։ Հետո իմացա, որ մշտապես մարզպետարանն իրեն օգնել է։ Ի դեպ, ինքն էլ դա չժխտեց ու շատ շնորհակալ էր դրա համար։ Ինչևէ․․․ Այս կինն ամենից բարձրն էր վանկարկում․ «Մենք ենք տերը մեր երկրի»։ Հրավիրեցի աշխատասենյակս։ Ասում էր՝ «ավարտած եմ»։ Պարզվեց, որ ոչ։ Ինչ աշխատանք առաջարկեցինք, ինչու մերժեց, թող մնա նրա, իմ, հանգուցյալ փոխմարզպետ Արշակյանի ու մեր ևս մեկ աշխատակցի միջև։ Իր ուզածն ինչ էր, թող մնա իր խղճին։ Չդիմացա, ասացի. «Ախր դու քո ընտանիքին չես կարողանում տիրություն անես, երկրին ո՞նց ես տեր լինելու»։ Հաջորդ օրը տեսա, որ Երևանում է, Նիկոլի կողքով քայլում էր։ Ինչպես հասավ Երևան, թող ինքը պատմի։ Աղբյուրը` Արթուր Խաչատրյան |

«PISA-ի աղմուկը կանցնի․ հետո՞»․ Տիգրան Ջրբաշյան
119Երեկ, 15:12
«PISA-ն բացահայտեց ոչ միայն կրթական, այլև հասարակական խորքային խնդիրները»․ Վլադիմիր Մարտիրոսյան
150Երեկ, 13:18
«Տեսեք դպրոցներից մեկի 8-րդ դասարանի առարկաների ցանկը»․ Պեդրո Զարոկյան
198Երեկ, 13:06
Պետությունը կշարունակի փոխհատուցել արցախցի ուսանողների ուսման վարձը
13812.09.2026, 16:36
«Հենց այն աշակերտի կրթության արդյունքն ենք տեսնում, որը 2018 թվականին է սկսել է հաճախել դպրոց»․ Սևակ Խաչատրյան
17212.09.2026, 01:06
«Հենց ինքը և կառավարությունն են մեղավոր «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ձախողման համար»․ Ոսկան Սարգսյան
15212.09.2026, 00:06
