«Լայնածավալ պատերազմ չի լինելու, կա երկու պատճառ»․ Նաիրի Հոխիկյան
«Այն փաստաթուղթը, որը կոչվում է նոյեմբերի 9-ի պայմանագիր կամ հայտարարություն, դա զրո է, գոյություն չունի, այն չի կարող իրականացվել, որովհետև այնտեղ գոյություն ունեցող 9 կետերից 8-ը չեն կատարվել»,-ֆեյսբուքյան եթերի ժամանակ ասաց լրագրող Նաիրի Հոխիկյանը։ «Ինչո՞ւ պետք է մենք 9-րդ կետը կատարենք, ինչո՞ւ պետք է Նիկոլի անխելքությամբ ստորագրած ինչ-որ մի թուղթ կատարենք, որովհետև ձեզ խաբել են, որ պատերազմ է լինելո՞ւ։ Չի լինելու այդ պատերազը, Ադրբեջանը որքան էլ ցանկանա, լայնածավալ պատերազմ չի լինելու։ Երկու պատճառ կա, առաջինը՝ միջազգային ուժերը հիմա դա թույլ չեն տա։ Երկրոդը՝ 2024 թվականի Հայաստանը տարբեր է 2020, 2021 թվականների Հայաստանից։ Ադրբեջանը 2021 թվականին ձեռքից բաց թողեց Հայաստանի կեսը գրավելու հնարավորությունը։ 2021 թվականին Նիկոլն այնպես էր քանդել մեր բանակը, այնպիսի բարոյահոգեբանական անկում էր առաջացրել, որ մեր զորքերը ձեռքերը բարձրացնում էին թշնամու առաջ։ Այսօր հայկական բանակն այնպիսին չէ, ինչպիսին 2021 թվականին էր, շատ բաներ չեմ խոսում։ Դա Նիկոլի շնորհքը չէ, այլ զինվորականության շնորհքն է, բանակում եղած զենքի շնորհքն է, որ չթողեցին Արցախում օգտագործվեր։ Նիկոլ Փաշինյա՛ն, էդ խեղկատակությունը, որ անում ես մարզերում, հիշիր, հայ ժողովուրդը 2021 թվականի ժողովուրդը չէ այլևս, մի զբաղվեք ինքնախաբեությամբ»,-ասաց Հոխիկյանը։ Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան |
Պիստորիուսը չհայտարարված այցով ժամանել է Կիև
4812:49«Ինչ է ենթադրում և ինչ չի ենթադրում հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերությունը». Սուրեն Սարգսյան
6111:30Թրամփը ցանկանում է հնարավորինս շուտ հանդիպել Պուտինի հետ․ #Newsmax
11311:13«Ավերածություններն ավելի մեծ են, քան եթե միջուկային հարված հասցվեր»․ Թրամփ
8310:49Հութիները հայտնել են Իսրայելի ՊՆ շենքը հրթիռակոծելու մասին
12210:12Փաշինյանն ԱԱԾ այլընտրանքային տնօրեն ունի. «Հրապարակ»
10409:06