Ինչո՞ւ է «Միսս տիեզերք» մրցույթում Հայաստանը ներկայացնելու ոչ հայ մոդելը
![]() «Միսս տիեզերք» գեղեցկության միջազգային մրցույթի նոր տնօրինությունն ամբողջությամբ փոխել է մասնակիցների ընտրության կարգը, և այսօր մրցույթին կարող է մասնակցել ցանկացած կին՝ անկախ տարիքից, իսկ ազգային տնօրեն կարող է դառնալ ցանկացած մարդ, որը պատրաստ է վճարել մասնակցության համար ամենաբարձր գինը։ Այս մասին «Սպուտնիկ Արմենիա»-ի հետ զրույցում ասել է «Միսս տիեզերք Արմենիա» մրցույթի նախկին տնօրեն Գոհար Հարությունյանը։ Նախկինում «Միսս տիեզերք» գեղեցկության միջազգային մրցույթն անցկացվում էր ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հովանու ներքո, այնուհետև Endeavor’s IMG–ն գնել էր մրցույթի կազմակերպման իրավունքը, որը 2 տարի առաջ վաճառել է Thailand’s JKN–ին։ «Այն ժամանակ կային խիստ դրված օրենքներ, որոնց ես հետևում էի։ Անգամ սփյուռքից իրավունք չունեին մասնակցելու «Միսս տիեզերք Արմենիա» ազգային մրցույթին, եթե իրենք չէին բնակվում Հայաստանում։ Անպայման պետք է ունենային հայկական անձնագիր, պետք է լինեին մինչև 28 տարեկան, չամուսնացած։ Այժմ մրցույթին կարող են մասնակցել բոլորը՝ անկախ տարիքից, ամուսնացած լինել-չլինելուց, երեխա ունենալ-չունենալուց։ Բացի այդ, մրցույթի ազգային տնօրենը ևս կարող է լինել ցանկացած մեկը, ով կարող է մասնակցության համար վճարել ամենաշատ գումարը։ Նախկինում ազգային տնօրենի համար էլ կային հստակ ստանդարտներ։ Խիստ հետևում էին, թե նա ինչ կապ ունի մրցույթների հետ, արդյոք սրտացավ վերաբերմունք ունի՞ մրցույթի մասնակիցներին, կազմակերպմանը և այլն։ Հիմա գումարը տուր, դարձիր ազգային տնօրեն»,- ասաց Հարությունյանը։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։ |

«Երբ քննադատում են իշխանությանը, քրեական գործ է հարուցվում, երբ վիրավորում են ինձ՝ ոչ». Մգեր Արմենիա
168Երեկ, 00:06
Մահացել է «Օսկարի» դափնեկիր Եվա Մարի Սեյնթը
51607.10.2026, 09:48
«Ես էլ, ամուսինս էլ, երազում ենք դառնալ ծնողներ». Անի Թովմասյան (Շպռոտ)
35802.10.2026, 12:30
Ռիհաննայի տան վրա հարձակվելու մեջ կասկածվողին սպառնում է ցմահ ազատազրկում
83301.10.2026, 15:00
«20 միլիոն դրամը Թաթա Սիմոնյանի անձնական հոնորարը չէ»․ Թաթա Սիմոնյանի թիմ
16829.09.2026, 16:48
«Ջիգանը կրակոցներ է արձակել իր տանը և 9 ժամ պատանդ պահել սպասարկող անձնակազմին»․ #Mash (տեսանյութ)
39723.09.2026, 11:48
