«Պետք է գտնենք հարաբերությունների կարգավորման ճանապարհներ»․ Արգիշտի Կիվիրյան
Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մեծ Եղեռնը, ինչպես նաև հայերի բուռն մասնակցությունը Օսմանյան կայսրության փլուզմանը խանգարում են հայերին ու թուրքերին լիարժեք կարգավորելու առկա խնդիրները։ Առկա է երկկողմանի անվստահություն ու ատելություն։ Սակայն քանի որ աշխարհագրությունը չես փոխի, իսկ մենք էլ իրավունք չունենք լքելու այս տարածաշրջանը, կորցնելու նաև այս մեր փոքրիկ հանգրվան-պետությունը, ապա պարտավոր ենք գտնելու ճանապարհներ ինչ-որ առումով կարգավորելու մեր հարաբերությունները։ Դա մեր փոխարեն ոչ մեկը չի անելու։ Իհարկե դա շատ բարդ է, առկա է նաև բարոյական կողմ, սակայն որպեսզի այս հողի համար հազարամյակներով թափված մեր նախնիների արյունը ջուր չդառնա, իսկ իրենք այդ արյունը թափել են որպեսզի հայը մնա այս տարածաշրջանում, մենք պետք ա գնանք այդ քայլերին ու գտնենք հարաբերությունների կարգավորման ճանապարհներ։ Իսկ դրա համար փայլուն դիվանագիտություն ա պետք, ինչը այս իշխանություններին հասու չէ..»։ Աղբյուրը` Արգիշտի Կիվիրյան |
«Հրավիրվել եմ հարցաքննության»․ Էդգար Ղազարյան
5218:06ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը ժամանել է Կիև
5917:48«Հետաքրքիր բացահայտում է անում Աշոտ Ղուլյանը՝ Շահրամանյանին իշխանության բերելու մասով»․ Վահան Բաբայան (տեսանյութ)
6617:36«ԼՂ հարցի կարգավորմանը վնաս է հասցրել նաև Սփյուռքի ֆետիշացումը»․ Վահրամ Աթանեսյան
5717:12«Ոչ ոքի այսքան կազմակերպված չեն թիրախավորել»․ Տաթևիկ Հայրապետյան (տեսանյութ)
6616:48«Ինձ համար ՊՆ-ի և կառավարության դիրքորոշումը հասկանալի չէ»․ Վիլեն Գաբրիելյան
6716:30