«Հերոսի արձանը չեն տեղափոխել Կիրանցի նորակառույց դպրոց»․ Ոսկան Սարգսյան
Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Կիրանցի նախկին դպրոցի առաջ հառնում է զոհված ազատամարտիկ Գագիկ Վարդանյանի արձանը, Կիրանցի հիմնական դպրոցը կոչվում է Գ․ Վարդանյանի անվամբ։ Գ․ Վարդանյանը հերոսաբար զոհվել է 1992 թվականի մարտին։ Կիրանցի նորակառույց դպրոցի շենք Գ․ Վարդանյանի արձանը չեն տեղափոխել։ Կիրանց գյուղից հայտնեցին, որ Կիրանցի հիմնական դպրոցի տնօրեն Վոլոդյա Բաբինյանը հայտնել է, որ հուշարձանի ապամոնտաժման, տեղափոխման, նորակաոռւյց դպրոցի տարածքում տեղադրելու համար պետական բյուջեից գումար չի հատկացվել, դա կարող են անել զոհված հերոսի հարազատները։ Զանգահարեցի Վ․ Բաբինյանին, նա ասաց, որ Գագիկ Վարդանյանի եղբայր Գարուշը, ով բնակվում է ՌԴ Լիպեցկ քաղաքում հանձն է առել իրականացնել եղբոր հուշարձանի տեղափոխումը նորակառույց դպրոցի տարածք։ Կիրանց գյուղից հայտնում են, որ Գարուշ Վարդանյանը չի ցանկանում, որ եղբոր հուշարձանը տեղափոխվի Ադրբեջանին հանձնված տարածքից ընդամենը 40 մետր հեռավորությամբ գտնվող դպրոց, որովեհտև մտավախություն ունի, որ այն կարող է դառնալ ադրբեջանական դիվերսիայի, անարգման թիրախ, ինչպես դարձավ Շուշիում Վազգեն Սարգսյանի արձանը»։ Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |
«Ժամանակակից կայսրությունների փիլիսոփայությունն էապես տարբերվում է». Արա Պողոսյան
6802:06«Հայրենիքն իրենց տունը չեն համարում ու չեն հասկանում, թե ինչ են անում մեր տան հետ». Հակոբ Միկոյան
6600:36Նոր Նորքում ջուր չի լինի
8300:12«ՔՊ-ն նույնիսկ աղբահանությունը չի կարողանում կատարի 5 միլիարդից շատ բյուջեով». Արշակ Սարգսյան
82Երեկ, 23:36«Ողբերգական փաստի առաջ ենք կանգնած, որովհետև ապրում ենք բացակա պետության պայմաններում». Լիլիթ Գալստյան
84Երեկ, 22:54«Մեղավո՞ր է արդյոք դատավոր Արտուշ Գաբրիելյանը». Կարեն Անդրեասյան (տեսանյութ)
85Երեկ, 22:42