Երևան`   +17 °C
Այսօր`   Հինգշաբթի, 19 սեպտեմբերի, 2024 թ.

«Պուտինի «մոնղոլական նախադեպը» և Հայաստանը». Սուրեն Սուրենյանց

93
Չորեքշաբթի, 04 սեպտեմբերի, 2024 թ., 09:36
«Պուտինի «մոնղոլական նախադեպը» և Հայաստանը». Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի գրառումը. «Հռոմի ստատուտը ստորագրած Մոնղոլիայում Պուտինին հանդիսավոր արարողությամբ ընդունեցին:
Էդ երկրի իշխանության ներսում «Գագիկ Մելքոնյան»-ներ չհայտնվեցին, որ Ռուսաստանի նախագահին ձերբակալելու ահասարսուռ պատմություններ պատմեն:
Արևմուտքն, իհարկե, «վախեցնող» տեքստերով սպառնում է Մոնղոլիային, սակայն այս հայտարարություններն իրականում որևէ արժեք չունեն՝ նույնիսկ բարոյական հարթության վրա, որովհետև եթե սրանից մի քսան տարի հետ գնանք՝ միջազգային իրավունքի խախտման հիմքերը կտեսնենք հենց արևմտյան դերակատարների մասնակցությամբ:
Մոնղոլիան Պուտինի «անձեռնմխելիության» նախադեպը ստեղծել է: Ավելի լավ է՝ Նիկոլի Փաշինյանի իշխանությունը մտածի, թե ինչ փաստարկներ է ներկայացնելու արևմտյան գործընկերներին, եթե Պուտինը որոշի «մոնղոլական նախադեպը» կրկնել Հայաստանում:
Մելքոնյան Գագոյին «փուռը տալը» լուծում չէ. էդ «ծերունի ավազակն» այլևս նույնիսկ Փաշինյանին պետք չէ...»: