Երևան`   +22 °C
Այսօր`   Շաբաթ, 14 սեպտեմբերի, 2024 թ.

«Ինչո՞ւ է ՌԴ դեսպանը կանչվել է Իրանի ԱԳՆ». Փույա Հոսսեինի

215
Երեքշաբթի, 03 սեպտեմբերի, 2024 թ., 21:24
«Ինչո՞ւ է ՌԴ դեսպանը կանչվել է Իրանի ԱԳՆ». Փույա Հոսսեինի

«Հայաստան-Իրան զարգացման հիմնադրամ»-ի հիմնադիր Փույա Հոսսեինին ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՌԴ դեսպանը կանչվել է Իրանի ԱԳՆ. պատճառը Մոսկվայի աջակցությունն է Հայաստանի տարածքով Ադրբեջանն ու Նախիջևանը կապող «միջանցքին»
*Իրանի ԱԳՆ-ն կանչել է Թեհրանում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Դեդովին. պատճառը վերջին շրջանում Մոսկվայի կողմից ցուցաբերվող աջակցությունն է «միջանցքի» նախագծին, որը պետք է Ադրբեջանը Հայաստանի տարածքով կապի Նախիջևանի հետ։
*Թեհրանն իր մտահոգությունն է հայտնել և ասել, որ դեմ է աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխության, որը կարող է խախտել տարածաշրջանում հաստատված սահմանները:
*ԻՌՆԱ գործակալությունը հաղորդում է, որ Իրանի արտգործնախարարի օգնականը և Եվրասիայի հարցերով գլխավոր տնօրեն Մոջթաբա Դեմիրչիլուն Թեհրանի աջակցությունն է հայտնել տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ Իրանը դեմ է միջազգայնորեն ճանաչված սահմանների և աշխարհաքաղաքական ստատուս քվոյի ցանկացած փոփոխության»:

Աղբյուրը`   Փույա Հոսսեինի