«Ադրբեջանը խրախուսում է ՀՀ իշխանությունների գործողությունները «Դաշնակցության» դեմ». Տաթևիկ Հայրապետյան
Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ադրբեջանական այս կայքը, որը կառավարվում է իրենց ՊՆ-ի կողմից, հաղորդում է պատրաստել, որտեղ խրախուսում են ՀՀ ներկայիս իշխանությունների գործողությունները Դաշնակցություն կուսակցության դեմ։ Հաղորդման մեջ նաև խոսում են այն մասին, որ ՀՀ կառավարությունը պետք է համառորեն պայքարի թե՛ դաշնակների, թե՛ Արցախի ներկայացուցիչների դեմ։ Իմ կողմից կասեմ հետևյալը՝ Ադրբեջանն ամեն ինչ անում է այսօր Հայաստանին «ագրեսորի» ու «ահաբեկչի» պիտակ կպցնելու համար, քանի որ ունեն հեռահար նպատակներ։ Պատահական չէ, որ Բաքվում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցչները մեղադրվում են հենց «ահաբեկչության մեջ»։ Բայց նրանց ազատ արձակելու համար համառ պայքար մղելու փոխարեն, Փաշինյանը գերադասում է մեղավորներ կարգել ու անհեթեթ հարցադրումներ առաջ քաշել՝ դրանով իսկ ոչ միայն վնասելով այդ մարդկանց, այլ մեր պետությանը՝ կարճաժամկետ ու երկարաժամկետ առումներով»: Աղբյուրը` Տաթևիկ Հայրապետյան |
«Աննա Հակոբյանի հետ ունեմ աշխատանքային հարաբերություններ». Սրբուհի Գալյան
012:54«Նոր Սահմանադրության տեքստ ունենալու և այլ երկրների հայտարարությունների միջև կապ չկա». Սրբուհի Գալյան
2812:42«Մեր խնդիրն է՝ մինչև ընտրություններ, ունենալ նոր Սահմանադրության տեքստ». Սրբուհի Գալյան
5112:24«Ինչպե՞ս եք վերաբերվում վարչապետի՝ «պատերի տակ վնգստացող դատավորներ» արտահայտությանը». լրագրողը՝ Սրբուհի Գալյանին
4712:18Սրբուհի Գալյանի ասուլիսը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
5411:48«Առողջական խնդիրներ ունեցող տղաները զորակոչվում են. այս հարցը ձեզ չի՞ հուզում». լրագրողը՝ Անահիտ Ավանեսյանին
9010:42