«Միայն ՀՀ ապիկար իշխանությունների պատճառով է, որ հիմա այդ սկզբունքը չի հիշատակվում»․ Վարդան Պողոսյան
«Նույնիսկ 44-օրյա պատերազմից հետո Մինսկի խմբի պետությունները հստակ հայտարարել են, որ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը՝ իր իրականացման ամենաբարձր ձևով՝ անջատման միջոցով, կիրառելի է Լեռնային Ղարաբաղի նկատմամբ։ Եվ միայն ՀՀ ապիկար և դավաճան իշխանությունների պատճառով է, որ այդ սկզբունքը հիմա ընդհանրապես չի հիշատակվում»,- «ԼՂՀ անկեղծության հիմնախնդիրն իրավական և քաղաքական հարթություններում» թեմայով համաժողովի ժամանակ ասել է սահմանադրագետ, միջազգային իրավունքի մասնագետ Վարդան Պողոսյանը։ «Բոլորը, նույնիսկ միջազգային տարբեր կազմակերպություններ, պետություններ խոսում են այդ մասին, բայց Հայաստանի իշխանության համար դա որևէ նշանակություն չունի։ Հետագայում, երբ Հայաստանը կունենա իրական՝ ժողովրդին պատկանող իշխանություն, ինքնորոշման իրավունքը պետք է հիմք հանդիսանա Արցախի հիմնահարցի հետ կապված բոլոր բանակցային գործընթացների համար՝ ներառյալ արցախահայության վերադարձը Արցախ՝ միջազգային գործուն երաշխիքների ներքո»,- նշել է Պողոսյանը։ |
Պիստորիուսը չհայտարարված այցով ժամանել է Կիև
4812:49«Ինչ է ենթադրում և ինչ չի ենթադրում հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերությունը». Սուրեն Սարգսյան
6111:30Թրամփը ցանկանում է հնարավորինս շուտ հանդիպել Պուտինի հետ․ #Newsmax
11311:13«Ավերածություններն ավելի մեծ են, քան եթե միջուկային հարված հասցվեր»․ Թրամփ
8310:49Հութիները հայտնել են Իսրայելի ՊՆ շենքը հրթիռակոծելու մասին
12210:12Փաշինյանն ԱԱԾ այլընտրանքային տնօրեն ունի. «Հրապարակ»
10409:06