«Սրանից առավել կազմաքանդող էլ ի՞նչ կարող էր լինել»․ Բագրատ Սրբազան
«Ցավոք, մենք կոչված ենք անդրադառնալու այն կործանարար ընթացքին, որը պարզապես մի կետով չի սահմանափակված, չի դադարել ու շարունակում է աղետալի հանգրվաններ արձանագրել»,- «ԼՂՀ անկեղծության հիմնախնդիրն իրավական և քաղաքական հարթություններում» թեմայով համաժողովի ժամանակ ասել է Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ Սրբազանը։ «Հընթացս փորձ է արվում նաև ապագայից զրկել, բացառել պայքարի հնարավորությունը, վերացնել պայքարի բոլոր հիմքերը։ Այդ աշխատանքին առավելապես լծված է ՀՀ իշխանությունը՝ իր գլխավորով։ Ինչպե՞ս կարելի է պատահականություն անվանել սեպտեմբերի 2-ից ընդամենը 2 օր առաջ կայացած ասուլիսը և հնչեցված անընդունելի՝ Ադրբեջանի շահերից հնչող թեզերը։ ՀՀ վարչապետի աթոռն զբաղեցնողն ուղերձներ է հղում հանրությանը՝ արցախահայության վերադարձը համարելով անիրատեսական։ Սրանից առավել կազմաքանդող, կազմալուծող, արցախահայության իրավունքների համար պայքարն ուղղակիորեն մեծ հարվածի տակ դնող էլ ի՞նչ կարող էր լինել»,- նշել է Սրբազանը։ |
Պիստորիուսը չհայտարարված այցով ժամանել է Կիև
4812:49«Ինչ է ենթադրում և ինչ չի ենթադրում հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերությունը». Սուրեն Սարգսյան
6111:30Թրամփը ցանկանում է հնարավորինս շուտ հանդիպել Պուտինի հետ․ #Newsmax
11311:13«Ավերածություններն ավելի մեծ են, քան եթե միջուկային հարված հասցվեր»․ Թրամփ
8310:49Հութիները հայտնել են Իսրայելի ՊՆ շենքը հրթիռակոծելու մասին
12210:12Փաշինյանն ԱԱԾ այլընտրանքային տնօրեն ունի. «Հրապարակ»
10409:06