Երևան`   +24 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 11 սեպտեմբերի, 2024 թ.

Դեպի Նախիջևան ճանապարհի վերահսկողությունը կհանձնվի՞ մասնավոր ընկերությանը

105
Երեքշաբթի, 03 սեպտեմբերի, 2024 թ., 10:42
Դեպի Նախիջևան ճանապարհի վերահսկողությունը կհանձնվի՞ մասնավոր ընկերությանը

ՀՀ արտգործնախարարությունը չի մեկնաբանում, թե արդյոք Բաքվի հետ քննարկվում է Նախիջևան-Սյունիք-Ադրբեջան ապագա հաղորդակցության վերահսկողությունը մասնավոր ընկերությանը փոխանցելու հարցը: «Հայաստանի Հանրապետությունը կառուցողականորեն ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման ուղղությամբ գործընթացում՝ որպես հիմք ունենալով ինքնիշխանության ու ազգային իրավազորության հարգման, հավասարության ու փոխադարձության սկզբունքների վրա կառուցված տեսլականը»,- հայտնել են գերատեսչությունից՝ պատասխանելով «Սպուտնիկ Արմենիա»-ի հարցմանը։