Նոր եկեղեցի է հայտնաբերվել Սպիտակ վանքում
![]() Արարատի մարզի Լանջանիստ գյուղի Սպիտակ Վանք համալիրում իրականացվող ինտենսիվ հնագիտական աշխատանքները տվել են բացառիկ արդյունք․ բացվել են նախկինում անհայտ եկեղեցու հիմքեր՝ շատ լավ պահպանված խորանով և մկրտության ավազանով։ Ինչպես ՄԱՄՈՒԼ.am-ի հետ զրույցում ներկայացրեց պեղող հնագետ, Հնագիտության և ազգագրության ինստիտուտի միջնադարյան հնագիտության բաժնի վարիչ Դիանա Միրիջանյանը՝ եկեղեցին կից է գլխավոր՝ Սուրբ Աստվածածին եկեղեցուն հյուսիսից։ Նորահայտ եկեղեցին ունի փոքր չափեր։ Շատ լավ պահպանվել է խորանը, դեպի խորան բարձրացող 2-3 շարք քարե աստիճանները և սուրբ սեղանը, իսկ հյուսիսային պատի տակ՝ մկրտության ավազանը։ Եկեղեցու պատերը կառուցվել են ճեղքված քարերով՝ ամրացված հողի և կավի շաղախով։ |

Գիտնականները կազմել են պատմության մեջ ամենասարսափելի ֆիլմերի ցանկը՝ չափելով դիտողների սրտի զարկերը
41400:43
Մահացել է Դավիթ Մուրադյանը
139Երեկ, 12:54
Թուրքիայի ափերի մոտ հայտնաբերվել է աշխարհի ամենահին խորտակված նավերից մեկը (լուսանկար, տեսանյութ)
88918.10.2026, 00:42
«Եվ մի՛ տանիր զմեզ… պաշտպանության խորհրդավոր գրերը». Մատենադարանում առաջին անգամ ներկայացվել է ձեռագիր հմայիլների հավաքածուն (լուսանկար)
22617.10.2026, 23:42
Երևանի Մոսկովյան փողոցում տեղադրվել է բարերար Լևոն Հայրապետյանի հուշատախտակը (տեսանյութ)
22817.10.2026, 19:54
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
24717.10.2026, 15:06


