Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 05 դեկտեմբերի, 2024 թ.

Ամեն ջանք գործադրվում է հայ դպրոցի հիմնադիր Հայոց Եկեղեցուն դուրս մղելու նույն դպրոցից․ Կաթողիկոս

193
Շաբաթ, 31 օգոստոսի, 2024 թ., 17:42
Ամեն ջանք գործադրվում է հայ դպրոցի հիմնադիր Հայոց Եկեղեցուն դուրս մղելու նույն դպրոցից․ Կաթողիկոս

Օգոստոսի 31-ին՝ 2024-2025 թթ. ուսումնական նոր տարեշրջանին ընդառաջ, Սուրբ Գայանե վանքում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ կրթության մշակների օրհնության կարգը: Հայտնում են Մայր աթոռի տեղեկատվական համակարգից:

Արարողությանը ներկա էին կրթական կառույցների ներկայացուցիչներ, ԲՈՒՀ-երի ռեկտորներ, հանրակրթական դպրոցների տնօրեններ և մանկավարժներ:

Oրհնության կարգի ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր հայրապետական օրհնությունն ու գնահատանքը փոխանցեց կրթության ոլորտի երախտավորներին՝ նշելով, որ առանձնակի խորհուրդ ու նշանակություն ունի կրթության մշակների ներկայությունը հայ ժողովրդի հոգևոր կենտրոնում, որտեղից սկիզբ է առել հայալեզու ուսուցումն ու կրթությունը։

«Գիտությունն ու մարդկային հնարավորությունները մեր օրերում արագ են զարգանում, և առավել քան երբևէ, այսօր կարևորվում են ուսումն ու կրթությունը։ Բոլոր ժամանակներում, սակայն, գլխավորը մարդկային ոգին ու նկարագիրը կրթելն է, այն ճշմարտության և բարու մեջ հաստատելը։ Արդարև, գիտելիքը արարելու ուժ ու զորություն է, բայց այն բարիք է դառնում, երբ հաստատված է հոգևոր արժեքների ու բարոյական հիմքերի վրա»,-ասաց Նորին Սրբությունը՝ կարևորելով կրթության մշակների առաքելությունը ազգի զավակներին ոչ միայն ժամանակին համահունչ գիտելիք ու փորձառություն փոխանցելու, այլև նրանց միտքը վարժեցնելու՝ խորհելու արդարն ու ճշմարիտը և գործելու բարին, սովորեցնելու ճանաչել ու սիրել Հայրենիքը, մեր Սուրբ Եկեղեցին, կրթելու գիտակից, պատասխանատու անհատներ և օրինահարգ քաղաքացիներ։

Իր խոսքում Վեհափառ Հայարապետն ընդգծեց, որ համաշխարհայնացման և արժեհամակարգի նենգափոխման մերօրյա հորձանուտում անտեսվում և հետ են մղվում իրական արժեքները՝ ազգերին ու հասարակություններին կանգնեցնելով հակասությունների և գոյաբանական խնդիրների առջև․ «Ազգային մեր կյանքում նման մարտահրավերները հաղթահարելի են մնայուն արժեքներ և ամուր ինքնություն, հայրենասիրության ու ազգանվիրումի ոգի ունեցող անհատներ կրթելու դեպքում, ովքեր ձգտում են նոր գիտելիքների և իմացության և միևնույն ժամանակ քաջատեղյակ են իրենց պատմությանն ու հայրերի ժառանգությանը»։

Անդրադառնալով մատաղ սերնդի կրթության ու դաստիարակության գործում Հայ Եկեղեցու առաքելությանը՝ Հայոց Հայրապետը փաստեց, որ անկախ պետականության հաստատումից ի վեր Եկեղեցին աջակցել է հայրենի պետության կրթադաստիարակչական գործունեությանը և նպաստել ազգային նկարագրով, հայեցի դաստիարակությամբ և հարուստ գիտելիքներով սերնդի կրթմանը։

«Այս կարևոր նպատակին էր ուղղված նաև «Հայ Եկեղեցու պատմություն» առարկան, որն այլևս չի դասավանդվելու։ Ցավ ի սիրտ ենք արձանագրում, որ այսօր ամեն ջանք գործադրվում է հայ դպրոցի հիմնադիր Հայոց Եկեղեցուն դուրս մղելու նույն դպրոցից, փորձ է արվում արժեզրկել հայ ժողովրդի կյանքում Ազգային Եկեղեցու հոգեփրկչական, ինչպես նաև ազգային արժեքների և ինքնության պահպանման գործում իրականացրած բացառիկ առաքելությունը՝ հանրակրթական նոր դասագրքերում այլափոխված և աղճատված ներկայացնելով նրա պատմությունը։

Պատմությունը պետք է վերանայել սխալները ճանաչելու և ուղղելու նպատակով, իսկ մեր երկրի ու հայրենի պետականության ապահով ներկան և, մանավանդ ապագան, կարող ենք կերտել առ Աստված մեր հավատին և ավանդներին ու դրանցով ներշաղախված մեր ազգային նկարագրին հարազատ ու հավատարիմ մնալով։ Սա է մեր պատմութան մատուցած գլխավոր դասը, որը երբեք չպիտի մոռանանք»,-նշեց Հայոց Հովվապետը՝ պատգամելով ուսուցիչներին սիրով, նախանձնախնդրությամբ ու հավատով նվիրվել իրականություն դարձնելու կենսունակ ու արդար հասարակություն և ինքնիշխան ու հզոր պետություն կերտելու ազգային մեր երազանքը։

Վերջում Վեհափառ Հայրապետը, բարձր գնահատելով կրթագիտական առաքելության նվիրյալների գովարժան ծառայությունը, հայցեց Երկնավորից անսպառ եռանդ, ուժ ու կորով, օգտաշատ ծրագրեր ու համարձակ իրագործումներ՝ ի խնդիր ազգի արժանավոր սերունդների կրթության և գիտության ասպարեզում նորանոր ձեռքբերումների։ Հավարտ օրհնության կարգի ի պատիվ հրավիրյալների՝ տեղի ունեցավ ընդունելություն: