Սև ու սպիտակ բացառիկ ցուցադրություն` Սյունիքի գունավոր անցյալի մասին
![]() Հայաստանի նկարիչների միությունում այսօր տեղի ունեցավ «Գուրոս․ Սյունիքը վավերագրողը» ցուցահանդեսի բացումը։ Գուրգեն Պարոնյանը (Գուրոս) սերում է Գորիսի հայտնի ազնվական՝ Մելիք-Օհանյանների տոհմից։ Չնայած նա իր ստեղծագործական կյանքի մեծ մասը նվիրել է գեղանկարչությանը՝ ինքնուրույն վարժվելով այդ բնագավառում, Գուրոսն արվեստի ասպարեզ է մուտք գործել՝ որպես լուսանկարիչ, 22 տարեկան հասակում։ (Կենտրոնանալով ազգագրական, պատմագրական և բնանկարչական թեմաների վրա՝ Գուրոսը ջանաբար արձանագրել է իր հայրենի քաղաքի և Սյունիքի շրջանի կենցաղը, մշակույթն ու պատմա-ճարտարապետական միջավայրը։ Նրա լուսանկարների շնորհիվ այսօր հնարավոր է բավականին հստակ պատկերացում կազմել սյունեցիների առօրյա կյանքի ու սովորույթների մասին։ Տեղում կարելի եք ձեռք բերել «Պատկեր և պատում․ XX դարի Սյունիքը Գուրոսի լուսանկարներում» գիրքը։ Ցուցադրությունը բաց է լինելու մինչև սեպտեմբերի 6-ը: ![]() ![]() ![]() |

Գիտնականները կազմել են պատմության մեջ ամենասարսափելի ֆիլմերի ցանկը՝ չափելով դիտողների սրտի զարկերը
41400:43
Մահացել է Դավիթ Մուրադյանը
139Երեկ, 12:54
Թուրքիայի ափերի մոտ հայտնաբերվել է աշխարհի ամենահին խորտակված նավերից մեկը (լուսանկար, տեսանյութ)
88918.10.2026, 00:42
«Եվ մի՛ տանիր զմեզ… պաշտպանության խորհրդավոր գրերը». Մատենադարանում առաջին անգամ ներկայացվել է ձեռագիր հմայիլների հավաքածուն (լուսանկար)
22617.10.2026, 23:42
Երևանի Մոսկովյան փողոցում տեղադրվել է բարերար Լևոն Հայրապետյանի հուշատախտակը (տեսանյութ)
22817.10.2026, 19:54
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
24717.10.2026, 15:06



