«Հոկտեմբերի 27»-ի գործով ցմահ դատապարտվածի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
![]() «Հոկտեմբերի 27»-ի գործով ցմահ դատապարտված Աշոտ Կնյազյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Այդ մասին «Լուրերի» հարցին ի պատասխան ասել է Քննչական կոմիտեի նախագահի քարտուղար Գոռ Աբրահամյանը: Ըստ նրա՝ դատապարտյալի մահվան վերաբերյալ ստացվել է հաղորդում, նախնական տվյալներով՝ որպես հանկարծամահություն, ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն) նախաձեռնվել է քրեական վարույթ։ Կատարվել է դեպքի վայրի զննություն։ Աբրահամյանի խոսքով՝ դիակի արտաքին զննությամբ մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Վարույթի շրջանակում հարցաքննվել են մի շարք անձինք։ Թե որն է եղել Կնյազյանի մահվան պատճառը, դեռ պարզ չէ, հայտնի կլինի դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը ստանալուց հետո: Հիշեցնենք՝ ցմահ դատապարտված 64-ամյա Աշոտ Կնյազյանը մահացել է օգոստոսի 26-ին: |

«Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է»․ ՄԻՊ
150Երեկ, 16:12
ՀՀ կառավարությունը՝ Փաշինյան-Ալիև հեռախոսազրույցի մասին
138Երեկ, 12:42
Ինչպես են ձերբակալում Արգամ Աբրահամյանին (տեսանյութ)
143Երեկ, 11:48
Ձերբակալվել է Հովիկ Աբրահամյանի որդի, Գագիկ Ծառուկյանի փեսա Արգամ Աբրահամյանը
180Երեկ, 11:30
Հանցավոր խումբը զինվորական հաշմանդամություն ունեցող անձանցից հափշտակել է 13.8 մլն դրամ
12907.08.2026, 09:36
«Խրախուսում եմ Ձեր Կառավարությանը». Գուտերեշը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
23006.08.2026, 19:18
