Բացահայտվել է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի պաշտոնատար անձի կողմից 1 մլն դրամ կաշառք ստանալու դեպք
![]() ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է․ «ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ստորաբաժանումներից մեկի ղեկավար Ք. Ա-ն բժշկական կենտրոններից մեկի ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումները չարձանագրելու դիմաց հիշյալ ԲԿ գլխավոր բժշկից պահանջել և ստացել է խոշոր չափերով՝ 1.000.000 ՀՀ դրամ կաշառք: Մասնավորապես՝ Ք. Ա-ի ղեկավարած ստորաբաժանման աշխատակիցների կողմից վերը նշված բժշկական կենտրոնում 2023 թվականի հուլիսի 19-ից օգոստոսի 7-ն ընկած ժամանակահատվածում ստուգումներ են իրականացվել, որոնց ընթացքում հայտնաբերված խախտումների մասին Ք. Ա-ն տեղեկացրել է ԲԿ փոխտնօրենին: Այնուհետև, իր իշխանական լիազորություններն ու դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով հիշյալ բուժհաստատության գլխավոր բժշկի օգտին թողտվության, ինչպես նաև ապօրինի անգործության, այն է՝ ստուգման արդյունքում հայտնաբերված խախտումները չարձանագրելու համար, Ք. Ա.-ն փոխտնօրենի միջոցով նրանից պահանջել է խոշոր չափերով՝ 1.000.000 ՀՀ դրամ կաշառք: Ընդունելով կաշառք տալու առաջարկը՝ ԲԿ գլխավոր բժիշկը 2023 թվականի հուլիսի 27-ին և 31-ին կաշառքի գումարը փոխտնօրենի միջոցով մաս-մաս փոխանցել է պաշտոնատար անձ Ք. Ա-ին: Դրանից հետո Ք. Ա-ի ղեկավարած ստորաբաժանման աշխատակիցների կողմից վերը նշված բժշկական կենտրոնում իրականացված ստուգման վերաբերյալ կազմված ակտով արձանագրվել է, որ ստուգման ընթացքում բժշկական օգնության և սպասարկման ոլորտում խախտումներ չեն հայտնաբերվել: Խոշոր չափերով կաշառք ստանալու համար Ք. Ա-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, որը հետագայում փոխարինվել է տնային կալանքով: Պաշտոնատար անձին խոշոր չափերով կաշառք տված ԲԿ գլխավոր բժշկի և կաշառքի միջնորդություն կատարած ԲԿ փոխտնօրենի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշումներ են կայացվել՝ գործուն զղջալու հիմքով: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու համար»: |

«Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է»․ ՄԻՊ
150Երեկ, 16:12
ՀՀ կառավարությունը՝ Փաշինյան-Ալիև հեռախոսազրույցի մասին
138Երեկ, 12:42
Ինչպես են ձերբակալում Արգամ Աբրահամյանին (տեսանյութ)
143Երեկ, 11:48
Ձերբակալվել է Հովիկ Աբրահամյանի որդի, Գագիկ Ծառուկյանի փեսա Արգամ Աբրահամյանը
180Երեկ, 11:30
Հանցավոր խումբը զինվորական հաշմանդամություն ունեցող անձանցից հափշտակել է 13.8 մլն դրամ
12907.08.2026, 09:36
«Խրախուսում եմ Ձեր Կառավարությանը». Գուտերեշը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
23006.08.2026, 19:18
