ՌԴ ԱԳՆ կոչ է արել թույլ չտալ «Հայոց պատմություն» առարկայի 8-րդ դասարանի դասագրքի մուտքը դպրոց
![]() ՌԴ ԱԳՆ-ն ուշադրություն է հրավիրել հայկական դպրոցների 8-րդ դասարանի պատմության դասագրքի «չափազանց կասկածելի բովանդակության վրա»: «Նոր դասագրքի գլուխներից մեկում՝ «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրի ներքո, խեղաթյուրված են ներկայացված 18-րդ դարի վերջի-19-րդ դարի սկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները։ Մասնավորապես, վերանայման ենթակա են 1826-1828 թվականների ռուս-պարսկական պատերազմի արդյունքների գնահատականները։ Թուրքմենչայի խաղաղությունը ոչ պակաս, քան Արևելյան Հայաստանի «անեքսիա» է կոչվում»,- նշել է ՌԴ ԱԳՆ-ն։ «Նման մեկնաբանությունը կարող է զարմացնել ցանկացած պատմաբանի: Եթե կարդաք լուրջ աղբյուրներ, այդ թվում՝ հայկական, ապա կարող եք տեսնել 1828 թվականի հաշտության պայմանագրի բոլորովին այլ մոտեցումներ։ Մինչև վերջերս հանրապետության դասագրքերում այն գնահատվում էր՝ որպես «վիթխարի նշանակություն»։ Հայկական պետականության հետագա վերականգնման համար Ռուսական կայսրության, այնուհետև՝ ԽՍՀՄ-ի և Ռուսաստանի հատուկ դերը կասկածի տակ դնելը նշանակում է դեմ գնալ մեր ընդհանուր պատմությանը: Դիվանագիտական գերատեսչությունը հուսով է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա նման դասագրքեր ներդնել դպրոցներում և այլևս աչք չեն փակի մեր ընդհանուր անցյալը խեղաթյուրելու՝ նման արատավոր փորձերի վրա։ Խոսքը մեր ընդհանուր պատմությունը վերաշարադրելու հերթական ամոթալի փորձի մասին է. արևմտյան քարոզչության և քաղաքական ինժինիրինգի լավագույն ավանդույթներով սպիտակը սև է կոչվում առանձին հայ գործիչների «թեթև ձեռքով», որոնք ջանում են հաճոյանալ իրենց հովանավորներին։ Նման ձևակերպումների ներմուծումն ուղղակիորեն հակասում է պատմական հիշողության պահպանման ոլորտում Հայաստանի ղեկավարության ստանձնած պարտավորություններին: Հիշեցնենք՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2022 թվականի ապրիլի 19-ի համատեղ հայտարարության մեջ ասվում է. «Կողմերը, պահպանելով ընդհանուր անցյալի նկատմամբ ընդհանուր մոտեցումները, մտադրություն են հայտնել շարունակելու պայքարը Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքների վերանայման և պատմության կեղծման դեմ»»,- հիշեցնում է ՌԴ ԱԳՆ-ն։ |

««Մացեմացիկայի» ժամին գրատախտակին գնալուց առաջ ձեռքերս կպցնում էի վառարանին». Արաքսյա Վարդանյան (տեսանյութ)
4711:30
Տեղյա՞կ է Ժաննա Անդրեասյանը, որ հայ դպրոցականները հայատառ չեն գրում․ «Ժողովուրդ»
124Երեկ, 08:48
«Որքա՞ն կարժենա ուսուցիչների վարձատրության համակարգի արմատական փոփոխությունը». Տիգրան Ջրբաշյան
12114.09.2026, 08:54
«PISA-ի աղմուկը կանցնի․ հետո՞»․ Տիգրան Ջրբաշյան
15813.09.2026, 15:12
«PISA-ն բացահայտեց ոչ միայն կրթական, այլև հասարակական խորքային խնդիրները»․ Վլադիմիր Մարտիրոսյան
18013.09.2026, 13:18
«Տեսեք դպրոցներից մեկի 8-րդ դասարանի առարկաների ցանկը»․ Պեդրո Զարոկյան
27713.09.2026, 13:06
