«Հայկական կողմի խոստովանությամբ՝ տարածքը թշնամուն է հանձնվել, քանի որ Հասանովը սպառնում էր գրավել Գորիսը»․ Հրանտ Բագրատյան
ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երեկ, այսօր մի շարք լրատվամիջոցներ անդրադարձել են 2020-ին Գորիս-Կապան-Ճակատեն ադրբեջանցիների կողմից փակված հայկական ճանապարհին։ Լավ է, որ վերջապես հիշեցիք։ Բայց աղավաղված, առանց վերլուծելու։ Նախ, այդ ճանապարհը Ադրբեջանի տարածք է ճանաչվել 2020թ դեկտեմբերի 18-ի արձանագրությամբ։ Այն ստորագրել են Հայաստանը և Ադրբեջանը (ստորագրվել է ՊՆ-եր Հարությունյանի և Հասանովի կողմից)։ Հայկական կողմի խոստովանությամբ, այդ շուրջ 400 քառ. կմ հայկական տարածքը թշնամուն է հանձնվել, քանի որ Հասանովը սպառնում էր գրավել Գորիսը։ Բնականաբար ստորագրությունից առաջ եղել է Փաշինյանի դոբրոն։ Ռուսները պիտի վերահսկեին երթևեկությունն արդեն Ադրբեջան ճանաչված հայկական ճանապարհին։ Սակայն Ադրբեջանը արդեն 2021-ի գարնանը փակեց ճանապարհը՝ ասելով, որ այն փակ կլինի քանի դեռ 2020-ի նոյեմբերի 9-ի փաստաթղթով խոստացած անխափան ճանապարհը Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան չի տրամադրվել։ Ռուսներն անելիքից զրկվեցին, իսկ 2024-ի սկզբներին Հայաստանը խնդրեց նրանց լքել տարածքը։ Տարօրինակ է, որ այդ օրերին (2020-ի վերջ) դեպքի վայր այցելած ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը և ՄԻՊ Ա.Թաթոյանը վերը նշված հանցագործության մասին ծպտուն չհանեցին»։ Աղբյուրը` Հրանտ Բագրատյան |
««Մեր հարցերը մենք պիտի լուծենք»-ը Բաքվից երաշխիքներ ստանալու ակնկալիք է»․ Սուրեն Սուրենյանց
95Երեկ, 18:24«ԵՊՀ-ն վերածվում է Նյու-Վասյուկիի»․ Կարեն Հեքիմյան
96Երեկ, 17:48«Անհրաժեշտ է Սև ծովում նավատորմ ստեղծելու ճանապարհներ գտնել»․ Արա Պողոսյան
97Երեկ, 17:36«Թե ում հրահանգով է նման հայտարարություն տարածվել, դժվար չէ կռահել»․ Գառնիկ Դանիելյան
112Երեկ, 17:24«Հայաստանն ու Ադրբեջանը պետք է բանակցեն առանց միջնորդների»․ Հայկ Խանումյան (տեսանյութ)
99Երեկ, 16:48«Լավ կլիներ՝ նախկինի պես լավ հարաբերություններ ունենայինք Հայաստանի հետ»․ Լուկաշենկո
108Երեկ, 16:24