«Ձեր բանավոր (հեռախոսային) հարցադրումները ձայնագրվելու են». Հայկ Կոստանյանը՝ լրագրողներին
![]() Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ԶԼՄ-ների հարգելի տնօրեններ, խմբագիրներ և լրագրողներ, ելնելով այն հանգամանքից, որ Երևանի քաղաքապետարանի ծրագրերին առնչվող ձեր բանավոր հարցադրումներին տրվող պատասխանները հաճախ չեն արտահայտում պաշտոնյաների կողմից ներկայացված դիրքորոշումը կամ պարզաբանման բուն իմաստը, կտրված են կոնտեքստից և չեն արտացոլում իրականությունը՝ տեղեկացնում եմ, որ այսուհետ ձեր բանավոր (հեռախոսային) հարցադրումները ձայնագրվելու են՝ օրենքի համաձայն նախապես ձեզ տեղեկացնելով: Ձայնագրությունները հրապարակային օգտագործվելու են որպես փաստ և ապացույց՝ բացառապես այն դեպքում, երբ ձեր հրապարակումներում ներկայացված տեղեկատվությունը կլինի խեղաթյուրված կամ, ինչպես վերը նշվեց՝ չի արտացոլի իրականությունը: Այս նախաձեռնության հիմքում նաև գործընկերային հարաբերությունները մշտապես բարձր մակարդակի վրա պահելն ու հանրությանը օբյեկտիվ լրատվություն հրամցնելն է: Աղբյուրը` Հայկ Կոստանյան |

«Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է»․ ՄԻՊ
150Երեկ, 16:12
ՀՀ կառավարությունը՝ Փաշինյան-Ալիև հեռախոսազրույցի մասին
138Երեկ, 12:42
Ինչպես են ձերբակալում Արգամ Աբրահամյանին (տեսանյութ)
143Երեկ, 11:48
Ձերբակալվել է Հովիկ Աբրահամյանի որդի, Գագիկ Ծառուկյանի փեսա Արգամ Աբրահամյանը
180Երեկ, 11:30
Հանցավոր խումբը զինվորական հաշմանդամություն ունեցող անձանցից հափշտակել է 13.8 մլն դրամ
12907.08.2026, 09:36
«Խրախուսում եմ Ձեր Կառավարությանը». Գուտերեշը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
23006.08.2026, 19:18
